Թրամփը հայտարարել է, թե իրեն «չի մտահոգում» Վիկտոր Օրբանի պարտությունը Հունգարիայի ընտրություններում

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Վիկտոր Օրբանի պարտությունը Հունգարիայի ընտրություններում, միաժամանակ, իրեն դուր է գալիս հաղթանակած Պետեր Մագյարը, գրում է Meduza-ն:

«Կարծում եմ՝ նորեկը լավ կաշխատի. նա լավ մարդ է»,- ABC News-ի թղթակից Ջոնաթան Կառլին ասել է Թրամփը։

Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել էր Բուդապեշտ՝ Օրբանին աջակցելու համար (և ելույթի ժամանակ բեմից զանգահարել Թրամփին): Թրամփը ABC News-ի թղթակցին ասել է, որ չգիտի՝ արդյո՞ք իր անձնական ներգրավվածությունը քարոզարշավին որևէ բան փոխել է, բայց Օրբանը «զգալի հետ է մնացել»:

«Ես ներգրավված չէի այդ քարոզարշավում: Բայց Վիկտորը լավ մարդ է»,- պնդել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև նշել է, որ ապագա վարչապետ Պետեր Մագյարը նույնպես Օրբանի կուսակցության նախկին անդամ է եղել և նմանատիպ տեսակետներ ունի ներգաղթի խնդրի վերաբերյալ:

Հունգարիայում ընտրությունները տեղի ունեցան ապրիլի 12-ին: Վարչապետ Վիկտոր Օրբանը, որը իշխանության գլուխ էր 16 տարի, նույն երեկոյան ընդունեց պարտությունը և շնորհավորեց իր մրցակից Պետեր Մագյարին հաղթանակի կապակցությամբ. նա այժմ կդառնա վարչապետ:

Մագյարն արդեն հայտարարել է Ռուսաստանի հետ «պրագմատիկ համագործակցության» պատրաստակամության և այն մասին, որ Հունգարիան չի արգելափակի Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրոյի վարկը, որը Եվրամիությունը ցանկանում  է տրամադրել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի