Իրանը չինական ռազմական արբանյակ է օգտագործում՝ ԱՄՆ բազաները թիրախավորելու համար. FT

Լուրեր

11.06.2026 | 13:29
Եթե ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնեն, ի գիտություն կընդունենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:23
Բրազիլիայի հավաքականը խիստ ստուգման է ենթարկվել ԱՄՆ մուտք գործելիս
11.06.2026 | 13:16
Թե´ ԱՄՆ, թե´ ՌԴ, թե´ ֆրանսիական կողմից ունենք առաջարկներ. Խուդաթյանը` մոդուլային ատոմակայանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:14
Շարունակվում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
11.06.2026 | 13:09
Աշխարհացունց բան չի լինի, բայց անհետևանք էլ չի մնա. ՀԾԿՀ նախագահը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:03
Գործադիրում մեծ փոփոխություններ չեն լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:56
Գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՒԹ
11.06.2026 | 12:45
200 դրամ աջակցություն՝ ծիրանի 1 կգի արտահանման համար, 250 դրամ` դեղձի, 400 դրամ` կեռասի. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:34
Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում, տեսակի ընտրությունը կատարել ենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:27
ՖԻԴԵ-ն կասեցրել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի անդամակցությունը
11.06.2026 | 12:19
Հռոմի պապն օծել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը․ այն այժմ աշխարհի ամենաբարձր եկեղեցին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:14
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել Սամվել Կարապետյանին // Կոպիրկինը վերադարձել է Մոսկվայում խորհրդակցություններից․ ԼՈՒՐԵՐ
11.06.2026 | 12:02
Մեկնարկում է ԱԱ-2026-ը. Առաջին տուրի ժամանակացույցը
11.06.2026 | 11:58
Չի լինելու կառավարության այնպիսի ծրագիր, որը 100 %-ով իրականացվելու է, հնարավոր չէ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) չինական ռազմական արբանյակ է օգտագործել ԱՄՆ ռազմական բազաները վերահսկելու համար՝ շարունակվող պատերազմի ֆոնին, հաղորդել է Financial Times-ը, գրում է DW-ն։

FT-ն, հղում անելով Իրանի ռազմական արտահոսած փաստաթղթերին, գրել է, որ ԻՀՊԿ-ն գաղտնի կերպով TEE-01B լրտեսական արբանյակը ձեռք է բերել 2024 թվականի վերջին։ Արբանյակն արտադրվել է չինական Earth Eye Co. ընկերության կողմից։ Ըստ FT-ի՝ ԻՀՊԿ-ն պայմանագիր ունի չինական Emposat ընկերության հետ, որը պատասխանատու է արբանյակին վերաբերող ցամաքային ենթակառուցվածքների համար։

Նշվում է, որ արբանյակը լուսանկարներ է արել Սաուդյան Արաբիայում, Հորդանանում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաների տարածքում և շրջակայքում։ Լուսանկարների նկարահանումը համընկել է այդ ռազմական օբյեկտների վրա ԻՀՊԿ-ի հարձակումների ժամանակացույցի հետ։

Ի պատասխան FT-ի հոդվածի՝ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը լրատվամիջոցին ասել է. «Մենք կտրականապես դեմ ենք Չինաստանի մասին շահարկող և ենթադրյալ ապատեղեկատվության տարածմանը համապատասխան կողմերի կողմից»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում զգուշացրել էր, որ Չինաստանը կարող է «մեծ խնդիրների» բախվել, եթե Իրանին մատակարարի հակաօդային պաշտպանության համակարգեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի