ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու հարցում վճռական ենք. Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Հայաստան-Եվրոպական միություն քաղաքացիական հասարակության պլատֆորմի հերթական հանդիպմանը։ Նա իր խոսքում կարևորել է քաղհասարակության դերը, անդրադարձել երկկողմ ռազմավարական օրակարգին և տարածաշրջանային կապակցվածության ծրագրերին։

Փոխվարչապետը նշել է, որ ներկայում Հայաստանի և Եվրամիության միջև ակտիվ քննարկման փուլում են տարածաշրջանային կապակցվածության մի շարք նախաձեռնություններ։ Նա ընդգծել է, որ դրանք համահունչ են ԵՄ «Գլոբալ դարպաս» (Global Gateway) ռազմավարությանը և Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Ըստ նրա՝ այս ծրագրերը միտված են խթանելու տարածաշրջանային կայուն զարգացումը և նպաստելու Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տրանսպորտային, էներգետիկ և թվային ցանցերին։

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA)՝ Մհեր Գրիգորյանը հայտարարել է.

«Վերջին տարիներին Հայաստանը և Եվրամիությունը արձանագրել են էական առաջընթաց հարաբերությունների զարգացման գործում։ ՍԵՊԱ-ի իրականացումը դարձել է մեր համագործակցության առանցքային հենքը։ Կառավարությունը շարունակաբար ձեռնարկում է թիրախավորված քայլեր ապահովելու համաձայնագրի արդյունավետ իրագործման ընթացքը»։

Նա հայտնել է, որ կառավարությունը թիրախավորված քայլեր է ձեռնարկում համաձայնագրի արդյունավետ իրագործումն ապահովելու համար և արդեն իսկ արձանագրել է առաջընթաց դատաիրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականության և հանրային կառավարման ոլորտներում։

Մհեր Գրիգորյանը վերահաստատել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու հարցում կառավարությունը վճռական է։

Մանրամասները՝ տեսանյութում։