Իրանի պատերազմի պատճառով ԱՄՆ-ը ժամանակ չունի Ուկրաինայի համար. Զելենսկի

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել շարունակվող պատերազմի պատճառով Վաշինգտոնը «ժամանակ չունի Ուկրաինայի համար»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է ապրիլի 14-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նրանք (ուկրաինական խաղաղության գործընթացի ամերիկացի բանակցողներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթկոֆը – խմբ.) անընդհատ կապի մեջ են Իրանի հետ, բայց ժամանակ չունեն Ուկրաինայի համար»,- դժգոհել է Զելենսկին։

Նա պարզաբանել է, թե, իր կարծիքով, Իրանում պատերազմն ինչու է բացասական հետևանքներ թողնում Կիևի համար։

«Եթե այս պատերազմը ձգձգվի, Ուկրաինայի համար զենքը կպակասի։ Մենք ներկայում ունենք այդպիսի պակաս (Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի – խմբ.), որ ամենավատն է, ինչ կարող էր լինել»,- ընդգծել է Զելենսկին։

Միաժամանակ, նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ կլինի օգնել Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը, սակայն Միացյալ Նահանգները դեռևս չի խնդրել Կիևի օգնությունն այս հարցում։

Ապրիլի 1-ին բրիտանական The Telegraph թերթին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք էր հայտնել, որ Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողությանը պետք է մասնակցեին ոչ միայն ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցները, այլև Ուկրաինան։

«Նրանք այնտեղ չեն ավտոմատ կերպով,  այդ թվում՝ Ուկրաինան։ Ուկրաինան մեր խնդիրը չէր։ Դա փորձություն էր, և մենք օգնեցինք նրանց, և մենք միշտ կօգնեինք նրանց։ Բայց նրանք մեզ չօգնեցին»,- ասել էր ԱՄՆ նախագահը։

ZDF-ին տված հարցազրույցում Զելենսկին կրկին ընդգծել է Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու ցանկությունը։

«Կարևոր է, որ Ուկրաինան լինի ԵՄ անդամ։ Սա պետք է լինի նաև ԵՄ ցանկությունը։ Մեր բանակը և մեր տեխնոլոգիաները միայն կամրապնդեն ԵՄ-ն»,- շեշտել է նա։

Այնուամենայնիվ, Զելենսկին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հավանականությունը գնահատել է ավելի ցածր, մասամբ այն պատճառով, որ, նրա կարծիքով, Միացյալ Նահանգները դեմ կլինի դրան։

Մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի պահանջը, որ զինվորական տարիքի տղամարդիկ մնան Ուկրաինայում, այլ ոչ թե մեկնեն Գերմանիա, Զելենսկին ասել է. «Ես չեմ կարող արգելել մարդկանց ազատ տեղաշարժվելը»։

Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ «լսում է, թե ինչ է ասում Ֆրիդրիխը», և հասկանում է, որ ուկրաինացի տղամարդկանց զանգվածային միգրացիան դեպի Գերմանիա զգալի բեռ է երկրի բյուջեի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի