Երևանի քաղաքապետը Վալերի Պեկրեսին առաջարկել է 2021 թվականի «Սպրինտ» գագաթնաժողովը անցկացնել Երևանում

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Երևանը միացավ «Սպրինտ» ֆրանկոֆոն ինկուբատորների ցանցին, որը, որպես մոդել, խթանում է սոցիալական, կայուն ձեռնարկատիրությունը Իլ դը Ֆրանս տարածաշրջանի համագործակցության համար գերակա գոտիներում: Լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս տարածաշրջանի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը նշեց, որ Երևանը 8-րդ գործընկերն է միջազգային ինկուբատորային ցանցի, որի մեջ մտնում են Ալժիրը, Կոտ դ՛Իվուարը, Մադագասկարը, Սենեգալը, Թունիսը և Լիբանանը:

«Այս ցանցի նպատակն այն է, որ ստարտափները կարողանան իրենց արտադրանքը ներմուծել տարբեր երկրների շուկաներ: Երևանի քաղաքապետն ինձ առաջարկել է 2021 թվականի «Սպրինտ» տարեկան գագաթնաժողովը անցկացնել Երևանում: Այս տարի այն տեղի կունենա Բեյրութում»,- ասաց Պեկրեսը:

Իլ դը Ֆրանս տարածաշրջանի շրջանային խորհրդի նախագահը նաև ցանկություն է հայտնել օժանդակել հայկական ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացմանը:

«Նոր ճանապարհային քարտեզը մենք ստորագրեցինք Երևանի քաղաքապետ Հայ Մարությանի հետ, որտեղ արծարծվել են Խելացի քաղաքների թեմաները»,- տեղեկացրեց Պեկրեսը:

Նա հայտնեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Երևանի քաղաքային տրանսպորտի և աղբահանության խնդիրները:

«Իլ դը Ֆրանս տարածաշրջանի պլանավորման և քաղաքային հատակագծման ինստիտուտի գլխավոր տնօրեն Ֆուադ Ավադան իր աշխատաթիմով կվերադառնա Երևան և կուսումնասիրի իրավիճակը քաղաքային տրանսպորտի ոլորտում: Նրանք իրենց մասնագիտական խորհուրդը կփոխանցեն Երևանի քաղաքապետարանին»,- ասաց Պեկրեսը:

Իլ դը Ֆրանս տարածաշրջանի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, առաջին փոխնախագահ, ինստիտուցիոնալ ռազմավարության և միջազգային հարաբերությունների պատասխանատու Ժերոմ Շարտիեն և բնապահպանության և կայուն զարգացման հարցերի պատասխանատու Ժան-Ֆիլիպ Դյուգուեն-Կլեմանը նոյեմբերի 18-19-ը գտնվում էին Երևանում:

Այցի շրջանակներում Վալերի Պեկրեսը հանդիպել է Երևանի քաղաքապետի հետ և ստորագրել Երևան-Իլ դը Ֆրանս 2018-2021թթ.-ի համար համագործակցության ճանապարհային քարտեզը (գործողությունների ծրագրի, որով նախանշվում են հետագա համագործակցության հիմնական բնագավառները՝ կայուն պլանավորում և քաղաքաշինություն (ուրբանիզմ), նորարարություն և նորագույն տեխնոլոգիաներ, մշակույթ, կրթություն և ֆրանկոֆոնիա: