ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին ներկայացրել է ընտրություններին մասնակցելու նոր թվային գործիքակազմը

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 14-ին հանդիպում է անցկացրել ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած և նման մտադրություն ունեցող կուսակցությունների ու դաշինքների հետ՝ ներկայացնելով մասնակցության համար նախատեսված նոր թվային գործիքակազմը։ ԿԸՀ-ն նաև հիշեցրել է, որ քաղաքական ուժերը մինչև ապրիլի 23-ը պետք է էլեկտրոնային եղանակով դիմեն հանձնաժողովին՝ օգտահաշիվ ստանալու համար։

«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 14-ին, հյուրընկալել է ԱԺ ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու հայտ ներկայացրած և նման մտադրություն ունեցող բոլոր կուսակցություններին/դաշինքներին։

Մասնակիցներին ողջունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և հայտնել, որ նման նախաձեռնության նպատակը ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններին/դաշինքներին ԿԸՀ ներդրած թվային նոր գործիքակազմերը ներկայացնելն է։

Ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները, դաշինքները մինչ ապրիլի 23-ը պետք է էլեկտրոնային եղանակով դիմեն հանձնաժողովին, որպեսզի ստանան օգտահաշիվ։ Այն հնարավորություն է ընձեռում քաղաքական ուժին իր անհատական օգտահաշվում ներբեռնել ընտրողների ցուցակները, նախընտրական ծրագիրը, կուսակցության և թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը և այլ տեղեկատվություն։

ԿԸՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը ներկայացրել է օգտահաշվի տեխնիկական հնարավորությունները։ ԿԸՀ Վերահսկիչ վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը իրազեկել է հրավիրյալներին, որ կուսակցության/դաշինքի, ինչպես նաև թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագիր չներկայացնելու պարագայում, օրենսդրական փոփոխությունների հետևանքով, սահմանվել է վարչական պատասխանատվություն։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ն մտադիր է ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի վստահված անձանց դասընթացավարների համար դասընթաց իրականացնել։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը, ով պատասխանել է ներկաների՝ օրենսդրությանն առնչվող հարցերին»,- ասված է հաղորդագրությունում։