ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող չինական նավն անցել է Հորմուզի նեղուցը՝ չնայած ամերիկյան շրջափակմանը

Լուրեր

14.04.2026 | 19:51
Արգենտինայում նոր դատավարություն է սկսվել Դիեգո Մարադոնայի մահվան գործով
14.04.2026 | 19:40
Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել․ ՀԿԿ
14.04.2026 | 19:30
«Լսում էի երեխայիս լացի ձայնը»․ ծնողները մեղադրում են, ուսուցիչը՝ հակադարձում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 19:19
ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը թույլ կտա բանակն օգտագործել արտասահմանում՝ ռուսաստանցիներին պաշտպանելու համար
14.04.2026 | 19:10
Լիբանանի հարավում հայ երիտասարդ է զոհվել
14.04.2026 | 19:00
Պարզվեց՝ Վարդան Ղուկասյանն է քաղաքական դաշտում ամենալավ տղան, մյուսները պոռոտախոսներ են․ Պարույր Հայրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 18:48
«Տելեվիզրը ունի էլի, ինչ ա անում, դրա տեղը փող տուր»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամ է ձերբակալվել
14.04.2026 | 18:39
Կարեն Խաչանովն անհաջող է մեկնարկել Բարսելոնայի մրցաշարում
14.04.2026 | 18:35
Մակրոնը ԱՄՆ և Իրանի նախագահներին կոչ է արել վերսկսել բանակցությունները
14.04.2026 | 18:27
Այս գիշեր Երևանում և մի շարք մարզերում կանխատեսվում է 0-ին մոտ և բացասական ջերմաստիճան
14.04.2026 | 18:18
Ֆրանսիան և Բրիտանիան ուրբաթ կհյուրընկալեն Հորմուզի նեղուցի անվտանգության վերաբերյալ բանակցությունները
14.04.2026 | 18:10
Արշակ արքեպիսկոպոսը չի կալանավորվի // Բրյուսելում ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգն է քննարկվել․ ԼՈՒՐԵՐ
14.04.2026 | 18:03
Գյումրիում լրջագույն խնդիր ունենք ձմռանից հետո․ փողոցները քանդված են ու անանցանելի․ Էմմա Պալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 17:58
Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 17:49
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը
Բոլորը

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող չինական լցանավը երեքշաբթի անցել է Հորմուզի նեղուցով՝ չնայած ԱՄՆ-ի կողմից  շրջափակմանը։ Այս մասին են վկայում նավագնացության տվյալները։

LSEG-ի, MarineTraffic-ի և Kpler-ի տվյալները ցույց են տալիս, որ Rich Starry-ն առաջինը կանցնի նեղուցով և կլքի ծոցը շրջափակման սկսվելուց ի վեր։

Այս նավը նախկինում հայտնի էր որպես Full Star: Bloomberg-ը հաղորդում է, որ այն պատժամիջոցների ցանկում ավելացվել է 2023 թվականին՝ Թեհրանին էներգետիկ պատժամիջոցներից խուսափելուն օգնելու համար։

Գործակալությունը նշում է, որ սա վերջին 24 ժամվա ընթացքում լցանավի երկրորդ փորձն է՝ լքելու Պարսից ծոցը: Երբ ամերիկյան շրջափակումn ուժի մեջ մտավ, լցանավն ուղևորվում էր դեպի իրանական Ղեշմ կղզու մոտ գտնվող նեղ ջրանցք: Այնուհետև այն շրջվել է և մի քանի ժամ անց վերսկսել նավարկությունը՝ ազդանշան տալով, որ իր սեփականատերն ու անձնակազմը չինացի են: MarineTraffic-ի տվյալներով՝ այն նավարկում է Մալավիի դրոշի ներքո, սակայն այդ երկրի իշխանությունները հայտարարել են, որ իրենք չունեն նավագնացության պաշտոնական գրանցամատյան:

Մեկ այլ նավ՝ Elpis-ը, Օմանի ծոց է մտել Հորմուզի նեղուցով՝ ամերիկյան շրջափակումը սկսվելուն զուգահեռ: Bloomberg-ի հաղորդմամբ՝ Kpler և Vortexa հետևողական համակարգերի համաձայն՝ նավը կանգ է առել իրանական նավահանգստում, նախքան Հորմուզի նեղուցով անցնելու փորձը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի