ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի հետ բանակցությունների երկրորդ փուլի հնարավորությունը. CNN

Լուրեր

14.04.2026 | 18:10
Արշակ արքեպիսկոպոսը չի կալանավորվի // Բրյուսելում ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգն է քննարկվել․ ԼՈՒՐԵՐ
14.04.2026 | 18:03
Գյումրիում լրջագույն խնդիր ունենք ձմռանից հետո․ փողոցները քանդված են ու անանցանելի․ Էմմա Պալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 17:58
Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 17:49
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը
14.04.2026 | 17:45
Ստուգի՛ր դրամապանակդ․ ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 17:41
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգն ու երևանյան գագաթնաժողովի նախապատրաստական հարցերը
14.04.2026 | 17:30
1,4 մլն դրամ նվիրատվություն․ ինչքան է ծախսել «Հանուն Հանրապետության» կուսակցությունը
14.04.2026 | 17:21
Դավիթ Մինասյանի առողջական խնդիրները ծագել են նաև վարչապետի թիկնապահի հարվածի հետևանքով․ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 17:12
ՀՀԿ-ն իր ներուժի ու փորձառության միջոցով շարունակելու է անզիջում պայքարը․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 17:04
Ռուսական հարվածի հետևանքով Դնեպրում 5 մարդ է զոհվել
14.04.2026 | 16:57
11-մետրանոցի իրացումն ավարտվել է զավեշտալի գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 16:48
ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին ներկայացրել է ընտրություններին մասնակցելու նոր թվային գործիքակազմը
14.04.2026 | 16:39
Լավրովն ու Ֆիդանը Ուկրաինայի և Իրանի շուրջ զարգացումներն են քննարկել
14.04.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
14.04.2026 | 16:29
Կարգավորող մարմինը չափորոշիչներ կսահմանի ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-Իրան հարաբերություններում առաջընթաց չգրանցած բանակցությունները բանակցությունների վերջին խոսքը չեն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է մնում շուտով անձնական բանակցությունները վերսկսելու համար, եթե հավաստիանա, որ Թեհրանը պատրաստ է ենթարկվել իր պահանջներին։ Այս մասին CNN-ին հայտնել են ԱՄՆ և տարածաշրջանային պաշտոնյաները։

Բանակցություններին ծանոթ աղբյուրի համաձայն՝ ամերիկյան վարչակազմի պաշտոնյաները ներքին կարգով քննարկում են իրանցի պաշտոնյաների հետ հնարավոր երկրորդ հանդիպման մանրամասները՝ ապրիլի 21-ին հրադադարի ժամկետի լրանալուց առաջ, չնայած պարզ չէ՝ արդյո՞ք նման հանդիպումն իրականանություն կդառնա։

Աղբյուրը նշել է, որ պաշտոնյաները քննարկում են հնարավոր ամսաթվերը և վայրերը, եթե առաջիկա օրերին Իրանի և տարածաշրջանում միջնորդների հետ ընթացող բանակցություններն առաջընթաց գրանցեն, և քննարկումները որակել է նախնական:

«Մենք պետք է պատրաստ լինենք արագ քայլեր ձեռնարկել, եթե իրադարձություններն այդ ուղղությամբ ընթանան»,- ասել է աղբյուրը։

Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-ի մի շարք պահանջներին Իրանի նախկին դիմակայությունը, պարզ չէ՝ արդյո՞ք Թեհրանն այժմ կհամաձայնի Թրամփի պայմաններին, նույնիսկ Իրանի նավահանգիստների շրջափակումից հետո: Երկու կողմերն էլ առաջարկել են կասեցնել իրանական ուրանի հարստացումը, բայց մինչ այժմ չեն կարողանում համաձայնության գալ մորատորիումի համար փոխադարձաբար ընդունելի ժամկետի շուրջ, ասել են պաշտոնյաները։

Քանի որ Հորմուզի նեղուցը դեռ գործնականում փակ է, Իրանը կարծում է, որ ունի զգալի լծակներ ԱՄՆ-ի նկատմամբ։

Թրամփը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այլ կարծիքի են. շաբաթներ տևած պատերազմից հետո Իրանը խիստ թուլացել է և խելամիտ կլինի ընդունել ներկայացված բոլոր պահանջները։ Նրանց տեսանկյունից՝ շրջափակումը ճնշման ևս մեկ մարտավարություն է, որը նպատակ ունի բարձրացնել Իրանի նկատմամբ ճնշումը՝ բանակցություններին ավելի հաշտվողական ձևով վերադառնալու համար, ասել են պաշտոնյաները։

Տարածաշրջանային աղբյուրը CNN-ին հայտնել է, որ հնարավոր է բանակցությունների ևս մեկ փուլ, և որ Թուրքիան աշխատում է կամուրջ հարթել երկու կողմերի միջև եղած բացերի համար: Շաբաթ օրը Իսլամաբադում կայացած 21-ժամյա հանդիպումը շաբաթներ տևած բանակցությունների գագաթնակետն էր՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների և միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի, ինչպես նաև Թուրքիայի, Եգիպտոսի և Օմանի հետ։

Շաբաթ օրվա բանակցությունների մի քանի վայրեր արդեն առաջարկվել էին՝ նախքան Իսլամաբադի վերաբերյալ բոլոր կողմերի համաձայնությունը, այդ թվում՝ Ժնևը, Վիեննան և Ստամբուլը: Որպես հավանական նոր բանակցությունների անցկացման վայր քննարկվում է ինչպես Իսլամաբադը, այնպես էլ շվեյցարական Ժնևը, ասել է բանակցություններին ծանոթ աղբյուրը։

Բանակցություններին ծանոթ աղբյուրների համաձայն՝ վարչակազմի պաշտոնյաները պնդում են, որ մեկ հանդիպումով քիչ հավանական է վերջնական համաձայնության հասնել։ Նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի համար սահմանված «կարմիր գծերից» շատերն այնպիսի պայմաններ են, որոնք Թեհրանը նախկինում մերժել է։

Սպիտակ տան պաշտոնյայի խոսքով՝ անքննարկելի հարցերը ներառում են Իրանի կողմից ուրանի հարստացման բոլոր գործողությունների դադարեցումը, միջուկային հարստացման հիմնական օբյեկտների ապամոնտաժումը, որոնք հունիսին ԱՄՆ-ի կողմից ռմբակոծության ժամանակ լրջորեն վնասվել էին, և ավելի քան 400 կիլոգրամ բարձր հարստացված ուրանի դուրսբերումը, որը, ենթադրաբար, թաղված է գետնի տակ։

Շաբաթ Իսլամաբադում ամերիկացի բանակցողները առաջարկել են  Իրանին ընդունել ուրանի հարստացման 20-ամյա դադար, ասում է  քննարկումներին ծանոթ աղբյուրը։ Իրանը պատասխանել է հինգ տարվա կասեցման առաջարկով, որը, ըստ ԱՄՆ պաշտոնյայի, մերժվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի