ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումը սկսվել է

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արևելյան ժամանակով Ժամը 10:00։ Սա այն ժամն է, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշանակել էր որպես վերջնաժամկետ՝ Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պարտադրված ծովային շրջափակման մեկնարկի համար, գրում է BBC-ն։

Նավերը պետք է պատրաստ լինեն ԱՄՆ շրջափակմանը, զգուշացրել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների վարչությունը (UKMTO) նոր խորհրդատվական հաղորդագրության մեջ։ Ծովագնացներին  կոչ է արվում տարածքում գտնվող բոլոր նավերին «պահպանել իրավիճակի վերաբերյալ բարձր իրազեկվածություն» և որ պետք է հետևել ավելի կոնկրետ ուղեցույցների։

Նշվում է, որ մշակվում են ծովագնացների համար լրացուցիչ ուղեցույցներ այն մասին, թե «ինչպես են գործնականում կիրառվելու այս միջոցառումները, ներառյալ՝ երթուղիների, ստուգման և տարանցիկ փոխադրումների լիազորված արտադրողների վերաբերյալ»։

UKMTO-ն կոչ է անում Արաբական ծոցում, Օմանի ծոցում և Հորմուզի նեղուցից արևելք գտնվող Արաբական ծովում նավարկող բոլոր նավերին ակնկալել ռազմական ներկայություն և հնարավոր խափանում։

Մուտքի սահմանափակումները կիրառվում են առանց տարբերակման ցանկացած դրոշի ներքո գտնվող նավերի նկատմամբ, որոնք գործ ունեն իրանական նավահանգիստների, նավթային տերմինալների կամ ափամերձ օբյեկտների հետ։

Ակնկալվում է, որ լրացուցիչ պարզաբանումներ կտրամադրվեն հետագա ծանուցումների միջոցով, երբ տեղեկատվությունը հասանելի դառնա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի