Արմեն Բաբալարյան․ «Արթուր Ալեքսանյանը մեկ ամիս բուժվել է Գերմանիայում, իսկ հիմա գորգի վրա է, մարզվում է»

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է պատրաստվել ապրիլի 20-26-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ապրիլի 13-ին թիմն անցկացրել է բաց մարզում, որի ընթացքում հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը խոսել է նախապատրաստական փուլի ու օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Անցել ենք 4 փուլ, մասնակցել ենք երկու միջազգային մրցաշարի ու Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը: Ամեն ինչ նորմալ է անցել։ Ունենք թեթև վնասվածքներ, սակայն դա մեզ չի կարող խանգարել մրցումային փուլում։ Պատրաստվածությունը նորմալ է։ Մնում է միայն մրցումային փուլում տեսնել, թե ով ինչ կարող է ցուցադրել։

Արթուր Ալեքսանյանին փոխարինելու է Հայկ Խլոյանը, ով իր մարզավիճակի ամենաբարձր մակարդակի վրա է։ Արթուր Ալեքսանյանը մեկ ամիս բուժվել է Գերմանիայում, իսկ հիմա գորգի վրա է, մարզվում է և փորձում բարելավել մարզավիճակը։ Արթուրը հիմա մարզվում է, բայց նաև շարունակում է բուժումները։ Նա բաց է թողնելու միայն այս Եվրոպայի առաջնությունը, մյուս մրցումների մասին խնդրում եմ դեռ չխոսել»,- ասել է մարզիչը։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու է ամբողջական կազմով՝ Մանվել Խաչատրյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Կարեն Ասլանյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Գասպար Տերտերյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Հայկ Խլոյան (97 կգ), Ալբերտ Վարդանյան (130 կգ):