Կրեմլը մեկնաբանել է Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Քաղաքականություն
13.04.2026 | 15:58
Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում հունգարացիների ընտրությունը և ակնկալում է, որ Մոսկվայի և Բուդապեշտի միջև պրագմատիկ շփումները Հունգարիայի նոր ղեկավարության հետ կշարունակվեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հունգարիան կատարել է իր ընտրությունը, և մենք հարգում ենք այն։ Մենք ակնկալում ենք շարունակել մեր շատ պրագմատիկ շփումները Հունգարիայի նոր ղեկավարության հետ։ Մենք լսել ենք հայտարարություններ երկխոսության մեջ մտնելու պատրաստակամության մասին, ինչը, բնականաբար, օգտակար կլինի և՛ Մոսկվայի, և՛ Բուդապեշտի համար»,- մեկնաբանել է նա Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Պեսկովը նաև առաջարկել է հետևել Հունգարիայի նոր ղեկավարության հետագա քայլերին։
«Ինչ վերաբերում է Հունգարիայի նոր ղեկավարության գործողություններին, ապա, հավանաբար, մենք պետք է համբերատար լինենք և տեսնենք, թե ինչ կլինի։ Մենք, կրկնում եմ, հետաքրքրված ենք Հունգարիայի, ինչպես նաև բոլոր եվրոպական երկրների հետ լավ հարաբերություններ կառուցելով։ Եվրոպական երկրների հետ փոխադարձության մասին խոսելու կարիք չկա, բայց Ռուսաստանը բաց է երկխոսության համար»,- ասել է նա։
Անդրադառնալով «Դրուժբա» նավթատարի խնդրին՝ Պեսկովն ասել է, որ դրա վերականգնման հնարավորության վերաբերյալ պետք է խորհրդակցել Հունգարիայի ուև եվրոպացիների հետ, սակայն Ռուսաստանը եղել և մնում է հուսալի էներգամատակարար։
«Դուք պետք է այս մասին հարցնեք Հունգարիային և Եվրոպայում մեկ ուրիշին։ Ռուսաստանն աշխարհի ամենահուսալի էներգամատակարարներից մեկն է և կմնա այդպիսին։ Այս առումով Ռուսաստանի դերը չի կարելի գերագնահատել»,- ասել է նա։
Բուդապեշտը պարբերաբար խոչընդոտում է Եվրամիության նախաձեռնություններին՝ Կիևին օգնելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: Հունգարիայի 16 տարվա վարչապետ Վիկտոր Օրբանն իր գլխավորած «Ֆիդես» կուսակցության նախընտրական քարոզարշավը հիմնականում կառուցում էր Ուկրաինայի պատերազմի շուրջ։
Խորհրդարանական ընտրություններում «Ֆիդես»-ը 199 տեղից ստացել է ընդամենը 55-ը, մինչդեռ ընդդիմադիր «Տիսա»-ն՝ 138-ը: Օրբանն ընդունել է պարտությունը և շնորհավորել «Տիսա»-ի առաջնորդ Պետեր Մագյարին հաղթանակի կապակցությամբ:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի