ԱՄԷ-ի հետ քննարկվել են հայկական գյուղմթերքի արտահանման և առևտրի դյուրացման հարցեր

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը Հայաստանում ԱՄԷ դեսպան Նարիման Ալ-Մուլլայի հետ քննարկել է Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ կենդանի կենդանիների, կենդանական ծագման և գյուղատնտեսական մթերքների արտահանման ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հարցերը։ Կողմերը պայմանավորվել են համագործակցության խթանման նպատակով ավելի հաճախ անցկացնել նմանատիպ քննարկումներ։

«Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլային, դեսպանության տնտեսական հարցերով փորձագետ Մարիա Զալյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և ԱՖրիկայի վարչության երկրորդ քարտուղար Տաթևիկ Մկրտչյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության, Հայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ կենդանի կենդանիների, կենդանական ծագման և գյուղատնտեսական մթերքների արտահանման ընթացակարգերի պարզեցման, երկու երկրների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման վերաբերյալ հարցերը։
Դեսպան Նարիման Ալ-Մուլլան, ընդգծելով, որ վերջին տարիներին ԱՄԷ-ն դարձել է հայկական ապրանքների արտահանման համար կարևոր և աճող շուկա և բարձր գնատահելով հայկական գյուղմթերքի որակը, կարևորեց երկու երկրների լիազոր մարմինների աշխատակիցների փոխադարձ այցերի, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, ինչպես նաև աշխատանքային խմբի ստեղծումը, որը կզբաղվի ոլորտային համագործակցության շրջանակներում նախաձեռնված աշխատանքների իրականացմամբ։

Հանդիպման ավարտին կողմերը, անդրադառնալով համագործակցության զարգացման խթանման, ներմուծման և արտահանման ժամանակ առևտրի դյուրացման գործընթացներին առնչվող հարցերին, պայմանավորվածություն ձեռք բերեցին առավել հաճախ կազմակերպել համանման քննարկումներ ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով»,- ասված է հաղորդագրությունում։