Իրանի ԶՈՒ-ն ԱՄՆ-ի ծովային շրջափակումն «անօրինական» և «ծովահենություն» է անվանել

Լուրեր

27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
Բոլորը

Իրանի Զինված ուժերը զգուշացրել են, որ Թեհրանը կիրականացնի «մշտական ​​մեխանիզմ» Հորմուզի նեղուցը վերահսկելու համար՝ ԱՄՆ-ի կողմից այն շրջափակելու սպառնալիքներից հետո։ Իրանական ԶՈՒ-ն Վաշինգտոնի անօրինական է որակել՝ հավելելով, որ այն «կհամարվի ծովահենություն»։ Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակը, գրում է Tasnim լրատվական գործակալությունը։

Նա նշել է, որ Իրանի Զինված ուժերը երկրի օրինական իրավունքների պաշտպանությունը համարում է բնական և իրավական պարտականություն, համապատասխանաբար, երկրի տարածքային ջրերում Թեհրանի ինքնիշխանության իրականացումը իրանական ազգի բնական իրավունքն է։ Ըստ հայտարարության՝ Իրանի տարածքային ջրերում զինված ուժերի կողմից անվտանգության ապահովումը կշարունակվի վճռականորեն և, «ինչպես բազմիցս հայտարարվել է, թշնամու հետ կապված նավերն իրավունք չունեն և չեն ունենա անցնել Հորմուզի նեղուցով, իսկ մյուս նավերին կշարունակվի թույլատրվել անցնել՝ համաձայն ԻԻՀ Զինված ուժերի կանոնակարգերի»։

«Նաև, հաշվի առնելով թշնամու կողմից Իրանի ժողովրդի և մեր երկրի ազգային անվտանգության դեմ շարունակվող սպառնալիքները, նույնիսկ պատերազմի ավարտից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կներդնի Հորմուզի նեղուցը վերահսկելու մշտական ​​մեխանիզմ։ Միջազգային ջրերում նավերի տեղաշարժի վրա ԱՄՆ-ի կողմից կիրառվող հանցավոր սահմանափակումն անօրինական գործողություն է և ծովահենության նշան»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը կսկսեն շրջափակել Հորմուզի նեղուցով նավարկել փորձող իրանական նավերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի