Ապաշրջափակման գործընթացն առկախված է նաև հայկական կողմից աշխատանքներ չկատարելու պատճառով․ Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապաշրջափակման գործընթացն առկախված է նաև հայկական կողմից աշխատանքներ չկատարելու պատճառով։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ, Ադրբեջան մեկնած հայ փորձագետների պատվիրակության անդամ Սամվել Մելիքսեթյանը։ 

Նրա խոսքով՝ մի քանի հարց է բարձրացվել նաև կոմունիկացիենրի հետ կապված։ Ըստ Մելիքսեթյանի՝ TRIPP-ը մնում է առանցքային թեմաներից մեկը հայ-ադրբեջանական կարգավորման շրջանակում։

«Ադրբեջանական կողմի համար այս հարցը շատ կարևոր է։ Դուք գիտեք, որ մենք ունենք մտավախություններ՝ կապված Իրանի պատերազմի հնարավոր ազդեցության այս կոմունիկացիաների վրա, և նաև փորձում ենք հասկանալ՝ ինչպես է կարելի, ինչ լուծումներ են հնարավոր, եթե այս զարգացումները երկար լինեն, այսինքն՝ Իրանում պատերազմը շարունակվի, կամ ապագայում նաև TRIPP-ը դիտարկվի որպես այնպիսի ենթակառուցվածք, որը կարող է խոցվել հակամարտության շրջանակում»,- ասաց փորձագետը։

Նրա գնահատմամաբ՝ ադրբեջանական կողմի համար Նախիջևանի հետ կապը մնում է առանցքային թեման, ըստ Մելիքսեթյանի, նաև հայկական կողմի աշխատանքներից է կախված, որպեսզի հնարավորություն լինի զարգացնել ապաշրջափակման գործընթացը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի ապրիլի 10-12-ը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Ադրբեջանում տեղի է ունեցել հերթական երկկողմ կլոր սեղանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։