Բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական ԶԼՄ-ներում շրջանառվող հակահայկական նարատիվների հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական կողմը բավական հստակ ուղերձ հղեց՝ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանը անվտանգային առումով մեկ նավակի մեջ են գտնվում, և տարածաշրջանային մարտահրավերները ընդհանուր են։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ, Ադրբեջան մեկնած հայ փորձագետների պատվիրակության անդամ Նարեկ Մինասյանը։

«Առնվազն արձանագրվել է, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից է բխում, որ տվյալ հակամարտությունները չընդլայնվեն տարածաշրջանում և իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի։ Միևնույն ժամանակ, քննարկում ենք ունեցել նաև, թե տարածաշրջանային այս զարգացումներն ինչպես կարող են ազդել TRIPP-ի կյանքի կոչման վրա՝ հաշվի առնելով, որ իրանական ուղղությամբ զարգացումները դեռևս շարունակվում են, Իսլամաբադի բանակցությունները ըստ էության տապալվեցին։ Բավական մեծ է անորոշությունը, թե ինչպես կզարգանա իրավիճակը և ինչ հետևանքներ այն կունենա տարածաշրջանի համար»,- ընդգծեց փորձագետը։ 

Մինասյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում հայկական կողմը բարձրաձայնել է նաև ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հակահայկական նարատիվների հարցը։ 

«Այստեղ քննարկումը բավական բազմակարծիք էր, և առնվազն արձանագրել ենք նաև այն հանգամանքը, որ երկու մասով կա որոշակի տարբերություններ։ Մասնավորապես, առաջինը պետական նարատիվներն են կամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից օգտագործվող հռետորաբանությունը։ Եթե մենք համեմատում ենք և պարզ մոնիտորինգ ենք իրականացնում մեկ տարի առաջվա իրավիճակի հետ և այսօրվա իրավիճակի հետ, միանշանակ է, որ ունենք այստեղ որոշակի դրական միտումներ՝ մասնավորապես քանակական և որակական առումով։ Արդյո՞ք ամեն ինչ իդեալական է։ Իհարկե՝ ոչ, որովհետև պարբերաբար նաև հնչում են որոշակի խնդրահարույց թեզեր, բայց այնուամենայնիվ դինամիկան դրական է։ Սակայն նույն դրական դինամիկան մենք, ցավոք, չունենք ադրբեջանական մեդիաների՝ պետական մեդիաների դաշտում, և այս հարցը բարձրաձայնել ենք, որովհետև կարծում ենք՝ սա ևս խնդրահարույց է և որևէ ձևով չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության շրջանակում»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն ընդունել է այդ դիտարկումները և արձանագրել, որ կան նման խնդիրներ։ Միաժամանակ, ըստ փորձագետի, Գաբալայում նշվել է, որ Ադրբեջանն էլ մոնիթորինգ է անում հայկական մեդիաները, և իրենք էլ իրենց մտահոգություններն ունեն հայկական մեդիադաշտում շրջանառվող որոշակի կոշտ կոնտենտի հետ կապված։

Հիշեցնենք, որ 2026 թվականի ապրիլի 10-12-ը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Ադրբեջանում տեղի է ունեցել հերթական երկկողմ կլոր սեղանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։