Խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին և ոչ մեկ անգամ. Սուլթանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

Գաբալայում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է նաև Բաքվում գտնվող գերիների և պահվող անձանց հարցը, և ոչ մեկ անգամ։  Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն, Ադրբեջան մեկնած հայ փորձագետների պատվիրակության անդամ Նաիրա Սուլթանյանը։

«Մեր օրակարգը որոշում ենք մենք, առանց երկու կողմերի կառավարությունների միջամտության, և ադրբեջանական մեր գործընկերների հետ համատեղ ենք ձևավորում մեր օրակարգը։ Եվ շատ կարճ ասեմ, որ քննարկում ենք հիմնականում երեք բան․ մեզ մտահոգող հարցերը, խոչընդոտները խաղաղության գործընթացի ճանապարհին, ինչպես նաև հնարավորությունները, որ չենք ուզում բաց թողնել»,- ասաց Սուլթանյանը։ 

Նրա խոսքով՝ հումանիտար գործընթացների շուրջ անկաշկանդ զրույց են ունեցել։ 

«Մենք մեր խնդիրներն ենք բարձրացրել, իրենք՝ իրենցը։ Մենք խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին, ոչ մեկ անգամ, պատվիրակության անդամներից շատերն իրենց ելույթներում ներառել են այս խնդիրը։ Եվ հերթական անգամ կարող եմ ասել՝ շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության այս գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել, և պիտի այս հարցերը լուծվեն, որպեսզի ավելի երաշխավորված լինի առաջընթացը պրոցեսի։ Բարձրացրել ենք նաև անհայտ կորածների խնդիրը, հայտնել ենք մտահոգություն, որ հանձնաժողովի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում»,- նշեց նա։ 

Հիշեցնենք, որ 2026 թվականի ապրիլի 10-12-ը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Ադրբեջանում տեղի է ունեցել հերթական երկկողմ կլոր սեղանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։