Խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքները երաշխավորված չեն հաջողությամբ, բայց եթե չտարվեն, խաղաղություն երբեք չի լինի. Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Որևէ մեկը չի կարող երաշխիք տալ խաղաղության գործընթացի հաջողել-չհաջողելու վերաբերյալ․ դա կապված է բազմաթիվ գործընթացների հետ։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, Ադրբեջան մեկնած հայ փորձագետների պատվիրակության անդամ Արեգ Քոչինյանը: 

«Մի բան ուղղակի հաստատ է, որ թե՛ մեր աշխատանքը, թե՛ մնացած աշխատանքները, որոնք տարվում են խաղաղության հաստատման ուղղությամբ, երաշխավորված չեն հաջողության, բայց երաշխավորված է, որ եթե այդ աշխատանքները չեն տարվում, ապա խաղաղություն երբեք չի լինելու»,- ասաց Քոչինյանը։

Նա նշեց, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումները նախկինում տեղի են ունեցել 5+5 ձևաչափով: Սկզբից ադրբեջանական կողմի ներկայացուցիչներն էին ժամանել Երևան, հետո հայկական կողմը 5 հոգանոց կազմով այցելել էր Բաքու: Երկրորդ փուլում ընդլայնվել է ներգրավվածությունը, և հանդիպումները ինչպես Ծաղկաձորում, այնպես էլ Գաբալայում, տեղի են ունեցել 20+20 ձևաչափով։  

Քոչինյանի կարծիքով՝ այն փաստը, որ տեղի է ունեցել այդ ձևաչափով չորրորդ հանդիպումը, և կա հստակ պայմանավորվածություն, որ հանդիպումները շարունակվելու են, արդեն իսկ բավականին մեծ ձեռքբերում է: 

«Ես կարծում եմ, որ մենք չենք կարող այս ֆորմատից ունենալ ինչ-որ գերադրական աստիճանի ակնկալիքներ, որ 38 տարվա կոնֆլիկտից հետո փորձագետների, քաղհասարակության, մեդիաներկայացուցիչների 4 հանդիպումների արդյունքում մեծ բաներ պետք է փոխվեն հասարակության մեջ, բայց փաստը, որ այդ հանդիպումները տեղի են ունենում, դրանք ընդլայնվում են, շարունակվում են, ես կարծում եմ՝ բավականին կարևոր է»,- նշեց Արեգ Քոչինյանը: 

Նրա դիտարկմամբ՝ կարող են հարյուրավոր պատճառներ լինել, թե ինչու հայկական կողմը չգնա Ադրբեջան և ինչու ադրբեջանական կողմի պատվիրակները չպետք է գան Հայաստան, սակայն, ըստ Քոչինյանի, այդ այցելությունները պետք է տեղի ունենան, որովհետև դրանք նպաստում են խաղաղության օրակարգի առաջմղմանը։ 

«Մեզ հետ հանդիպումներում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարությունը վստահեցնում են, հորդորում են, համոզում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ կա խաղաղություն, խաղաղությունն արդեն իսկ հաստատվել է, այդ խաղաղությունը հիմա ընդլայնման, խորացման փուլում է: Սա երևի թե կարևոր է, որովհետև մենք շատ հաճախ, խոսելով դետալներից, պրոցեսից, մեր ամենօրյա լրահոսից, ընդհանուր պատկերն ինչ-որ չափով լղոզում ենք կամ մոռանում ենք»,- ընդգծեց Արեգ Քոչինյանը: 

Հիշեցնենք, որ 2026 թվականի ապրիլի 10-12-ը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Ադրբեջանում տեղի է ունեցել հերթական երկկողմ կլոր սեղանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։