Շվեդիան ձերբակալել է Ռուսաստանից եկող նավը․ մեղադրում են ծովն աղտոտելու համար

Լուրեր

03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեդիայի առափնյա պահպանության ծառայությունը բարձրացել է Hui Yuan բեռնատար նավի վրա, որը Պանամայի դրոշի տակ շարժվում էր Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստից դեպի Իսպանիայի Լաս Պալմաս։ Նավը ձերբակալվել է բնապահպանական օրենսդրության խախտման կասկածանքով։ Շվեդական իշխանությունների պնդմամբ՝ առափնյա պահպանության ինքնաթիռները նկատել են, որ բալկերը տախտակամածից ծով է լվացել ածխի մնացորդներ, հայտնում է The Insider-ը։

Նավի կապիտանը հարցաքննվել է և խոստովանել, որ անզգուշությամբ թափոններ է լցրել ծովը, հայտնել է ավագ դատախազ Հոկան Անդերսոնը։ Իրավապահները մտադիր են կիրառել 50 օրական տուգանք՝ յուրաքանչյուրը 500 կրոն (մոտ 2.7 հազար դոլար)։ Նավը կանգնած է Իստադ քաղաքի ափերի մոտ։

Ավելի վաղ Շվեդիան արդեն ձերբակալել էր Ռուսաստանի հետ կապված նավեր։ Մասնավորապես, այս տարվա գարնանը սկանդինավյան երկրի իշխանությունները ձերբակալել էին Flora 1 «ստվերային նավատորմի» տանկերը՝ Բալթիկ ծովում նավթային արտահոսքի կասկածանքով։ Շուտով այն ազատ է արձակվել․ հետաքննությունը չի հաստատել էկոլոգիական հանցագործության նշանները։ Մինչ այդ ձերբակալվել էին նաև Sea Owl I և Caffa նավերը, որոնք, ենթադրաբար, շարժվում էին կեղծ դրոշի տակ։

Այսօր կանգնեցված Hui Yuan բալկերը Ստոկհոլմը չի կապում ռուսական «ստվերային նավատորմի» հետ, նշել է տեղական SVT պարբերականը։

Նավը կառուցվել է 2004 թվականին, և այդ ժամանակից ի վեր բազմիցս փոխել է անունը ու շարժվել է Պանամայի և Հարավային Կորեայի դրոշների տակ։