Ընտրությունը մեկն է՝ փոփոխություն Սամվել Կարապետյանի հետ կամ վախ հարևաններից Փաշինյանի հետ․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը Ազատության հրապարակում կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ իր ելույթում խոստացավ ստեղծել 300,000 նոր աշխատատեղ, որպեսզի մարդիկ մնան երկրում, իսկ արտագնա աշխատանքի մեկնածները վերադառնան։ Նա նշեց, որ փոփոխություն է պետք երկրում տիրող մթնոլորտում, որտեղ վիրավորանքն ու արժանապատվությունը ոտնահարելը չպետք է սովորական դառնան։

Կարապետյանն ընդգծեց նաև առողջապահության և կրթության ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտությունը, նշելով․ «Առողջությունը նախընտրական նվեր չէ, դա պարտք է մեր երկրին, առանց այն էլ քիչ մեր ժողովրդին»։

Որպես օրինակ բերելով Վրաստանը, որտեղ բարձրագույն կրթությունն անվճար է դարձել, նա մտահոգություն հայտնեց, որ 10-15 տարի հետո երկու հասարակությունների միջև մեծ տարբերություն կլինի։

Կարապետյանը քննադատեց գործող իշխանություններին՝ ասելով, որ ութ տարի անց, «երկրի 30 տոկոսը թշնամուն հանձնելուց, աղքատությունը չնվազեցնելուց և ատելության մթնոլորտ սերմանելուց հետո» մի քանի «ռեմոնտ» են անում ու ձայն խնդրում։ Նա կոչ արեց հավատալ, որ Հայաստանը կարող է զարգացած երկիր լինել։

«Ընտրությունը մեկն է՝ փոփոխություն Սամվել Կարապետյանի հետ, թե ներկա ճահիճը, աղքատությունը, իրար հանդեպ անարգանքն ու վախը հարևաններից՝ Փաշինյանի հետ», – հայտարարեց Նարեկ Կարապետյանը՝ եզրափակելով, որ փոփոխությունը հնարավոր է միայն ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։