Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր պահանջում են փոփոխություն․ պետք է կանգնեցնել Փաշինյանին․ Ալեքսան Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։ Ողջունելով հավաքվածներին՝ նա հայտարարեց, որ ժողովուրդը փոփոխություն է պահանջում։

«Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր դեմ են եկեղեցու ապականմանը, դեմ են ատելությանը, դեմ են պառակտմանը», – ասաց նա։

Ալեքսանյանի խոսքով՝ մարդիկ ցանկանում են ոչ թե գոյատևել, այլ ապրել, ոչ թե դիմանալ, այլ ծաղկել ու զարգանալ։

Նա կոչ արեց կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդի կալանավորումը և քաղաքական հետապնդումների այլ դեպքեր։

«Լռելու ժամանակը ավարտվել է, մենք այսօր այստեղ ենք, որպեսզի բարձրացնենք մեր ձայնը հանուն փոփոխության», – հայտարարեց բանախոսը։ Ալեքսանյանը նշեց, որ կա միայն մեկ առաջնորդ, որը կարող է կանգնեցնել Փաշինյանին և փոփոխություններ բերել․ «Եվ նրա անունն է Սամվել Կարապետյան»։

Ելույթի վերջում նա հավելեց․ «Փոփոխություն՝ միայն Սամվել Կարապետյանի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։