ԵՄ-ում գործարկվել է սահմանների անցման նոր համակարգ՝ առանց անձնագրում կնիքի

Լուրեր

29.09.2026 | 14:07
Արաղչին հայտնել է, որ երեքշաբթի ԱՄՆ-ից պատասխան է ակնկալում Հորմուզը բացելու ծրագրի վերաբերյալ
29.09.2026 | 13:58
«BYD» և «Changan» մեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակել է 78.3 մլն դրամ․ ՔԿ
29.09.2026 | 13:49
Մբապեի եղբայրը որակազրկվել է Չեմպիոնների լիգայի երեք խաղով
29.09.2026 | 13:40
Կաթնամթերքի արտահանումը նվազել է մոտ 80%-ով․ ՌԴ սահմանափակման ազդեցությունը 
29.09.2026 | 13:31
Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի, բայց ոչ նույն տեղում. տարբերակներ են քննարկվում
29.09.2026 | 13:20
COP 17-ը հնարավորություն կտա գենդերային հավասարության ակտիվիստների ցանցի մաս դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
Բոլորը

Եվրոպական միությունում լիարժեք գործարկվել է մուտքի և ելքի էլեկտրոնային համակարգը (EES), որը փոխարինում է անձնագրերում կնիք դնելու գործընթացը թվային գրանցմամբ։ Ինչպես հայտնում են Եվրահանձնաժողովից, համակարգը ապրիլի 10-ից սկսած գործում է Շենգենյան գոտու բոլոր 29 երկրների արտաքին սահմաններում։

Նոր համակարգը նախատեսված է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների համար՝ ներառյալ զբոսաշրջիկները, տարանցիկ ուղևորները։ Այն կիրառվում է օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում, ավտոմոբիլային անցակետերում և ծովային նավահանգիստներում։

EES-ը մշակվել է շուրջ 10 տարի և փորձնական ռեժիմով գործել է 2025 թվականի հոկտեմբերի 12-ից։ Փորձարկման վեց ամսվա ընթացքում գրանցվել է ավելի քան 52 միլիոն մուտք ու ելք, իսկ մոտ 27 հազար մարդու մերժվել է մուտքը ԵՄ։ Նրանցից շուրջ 700-ը ճանաչվել են որպես անվտանգության սպառնալիք։

Համակարգում ընդգրկված են ԵՄ բոլոր երկրները, բացառությամբ Իռլանդիայի և Կիպրոսի, ինչպես նաև ԵՄ-ից դուրս գտնվող մի շարք երկրներ՝ Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Շվեյցարիան։

Առաջին անգամ սահման անցնելիս ուղևորները պետք է լուսանկարվեն և հանձնեն մատնահետքեր՝ ստեղծելով իրենց թվային պրոֆիլը, որտեղ կներառվեն նաև անձնագրային տվյալները։ Հետագա անցումների ժամանակ տվյալները կհամեմատվեն այդ գրանցման հետ։ Մինչև 12 տարեկան երեխաներից մատնահետքեր չեն պահանջվում։

Գրանցումը կատարվում է հատուկ տերմինալների կամ սահմանային ինքնասպասարկման սարքերի միջոցով, որոնք հասանելի են կենսաչափական անձնագիր ունեցող անձանց համար։