Դմիտրի Մեդվեդևը ՌԴ հասարակագիտության դպրոցական դասագրքերի գլխավոր խմբագիրն է դարձել

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը դարձել է 9-11-րդ դասարանների համար նախատեսված նոր հասարակագիտության դասագրքերի գլխավոր խմբագիրը։ Այս մասին հայտնել է երկրի կրթության փոխնախարար Օլգա Կոլուդարովան, գրում է Meduza-ն։

«Էջ առ էջ մեկնաբանություններ, առաջարկություններ, խմբագրումներ և շատ ավելին՝ այս ամենը արտացոլվել է ոչ միայն դասագրքի վերջնական տարբերակում, այլև նոր դաշնային չափորոշիչներում և հասարակագիտության ուսումնական ծրագրերում»,- դասագրքի շնորհանդեսի ժամանակ ասել է փոխնախարարը։

Նոր դասագրքի հեղինակների թվում են իրավաբաններ, տնտեսագետներ, սոցիոլոգներ և պատմաբաններ։

Ռուսաստանի կրթության նախարար Սերգեյ Կրավցովը հայտարարել էր, որ հասարակագիտությունը կհանվի 8-րդ դասարանի ուսումնական ծրագրից սեպտեմբերի 1-ից, առարկան կշարունակվի դասավանդվել 9-11-րդ դասարաններում։

2023 թվականին Ռուսաստանի իշխանությունները թարմացրել են ընդհանուր պատմության և Ռուսաստանի պատմության դասագրքերը 10-րդ և 11-րդ դասարանների համար։ Դասագրքերը կազմելուն մասնակցել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի