Շահավետ առաջարկներ՝ գործարարներին, աննախադեպ նորարարություններ․ LEASING EXPO-ն 4-րդ անգամ բացեց իր դռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Առաջարկներ գործարարներին՝ բիզնեսի արտադրական ծավալների մեծացման և բարելավման համար, մեծ թվով նորարարություններ և շահավետ համագործակցություններ․ այսօր՝ ապրիլի 10-ին, տեղի ունեցավ LEASING EXPO 2026 ցուցահանդեսի բացումը։

Արդեն 4-րդ տարին անընդմեջ կազմակերպվող ցուցահանդեսը, որի կազմակերպիչը Big Projects ընկերությունն է, այս տարի հանդես է գալիս է՛լ ավելի հագեցած լուծումներով։ Երեք օր՝ ապրիլի 10-ից 12-ը, ցուցահանդեսը կվերածվի բիզնեսի հիմնական միջոցների թարմացման կամ ձեռքբերման համար լավագույն հարթակի։

«Ուզում եմ նախ և առաջ շնորհավորել բոլորիս այս կարևոր միջոցառման փաստացի կայացման համար, շատ ուրախ եմ, որ 4-րդ էքսպոն է, իսկ ես արդեն 3-րդ անգամ եմ մասնակցում, և ամեն անգամ, երբ մենք ամփոփում ենք արդյունքները, արձանագրում ենք էական աճ՝ ողջ տարվա նկատմամբ»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը շեշտեց՝ լիզինգը գործիք է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել տնտեսությունը։ Ի դեպ, Կենտրոնական բանկի ներկայացրած վերջին տվյալներով՝ Հայաստանում այս պահին գործող լիզինգային պորտֆելի 89 տոկոսը սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

Big Projects ընկերության համահիմնադիր, Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար (կազմակերպիչ) Դիանա Հարոյանի խոսքով՝ ցուցահանդեսն ունի յուրատեսակ նշանակություն։

«Հիշում եմ՝ դեռ 2023-ին, երբ խոսում էինք լիզինգի մասին՝ այդ ֆինանսական տերմինի, մարդիկ շատ երկյուղած, մի քիչ վախեցած էին նայում մեզ, որովհետև չէին պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը, իսկ այսօր՝ արդեն 4 տարի անց, ունենք հասարակության շրջանում ավելի լավ պատկերացում լիզինգի մասին, ու ուրախ ենք, որ գործարարները և մեզ միացող մատակարարները ևս շատ լավ հասկանում են այս միջոցառման կարևորությունը։ Ուրախ ենք նաև արձանագրել, որ տարածաշրջանում մեր երկիրը միակն է, որն ունի լիզինգ ֆինանսական գործիքին նվիրված առանձին մեծ ցուցահանդես՝ իր ենթակառուցվածքներով»,- ասաց նա։

LEASING EXPO 2026-ին ներկայացված են ավելի քան 60 տաղավարներ, 75 տեղական ու միջազգային բրենդներ։ Այս տարի ակտիվ ներգրավված են հատկապես հայրենական արտադրողները։ Այցելուներն ու մասնակիցներն ունեն հնարավորություն տետ-ա-տետ ծանոթանալու ընկերությունների՝ շինարարական տեխնիկայի, գյուղատնտեսական սարքավորումների, տրանսպորտային միջոցների ոլորտներից մինչև էլեկտրոմոբիլների և արտադրական սարքավորումների ոլորտներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան