Ինչ քայլ է անելու ՀԱԿ-ը՝ իշխանության գալու առաջին օրը. Զուրաբյանը մանրամասնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իշխանության գալով առաջին հերթին իրականացնելու ենք Հայաստանում սահմանադրական ռեֆորմ, որի նպատակն է լինելու վերադարձը դեպի նախագահական-խորհրդարանական կամ այլ կերպ ձևակերպված կիսանախագահական համակարգը, որը ինքնին կապահովի զսպումների և հակակշիռների համակարգ Հայաստանում»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

Քաղաքական գործիչը ներկայացրեց, թե ինչ էր առաջարկում իրենց ուժն աշխատողներին, ուսանողներին և թոշակառուներին։

«Աշխատող մարդկանց համար՝ բիզնես միջավայր, բարելավում և այլն: Ուսանողների համար մենք մտցնելու ենք, ըստ էության, անվճար բարձրագույն կրթություն։ Ինչու եմ ասում «ըստ էության», որովհետև իրականում դա չի լինի լիակատար անվճար ֆինանսավորում: Մենք հանդես ենք գալու պետական ուսանողական բանկի ստեղծման գաղափարով, որը թույլ է տալիս երկարաժամկետ վարկեր տալ բոլոր ուսանողներին, որպեսզի իրենք կարողանան՝ չունենալով այդ գումարները՝ այնուամենայնիվ ստանալ կրթություն, իսկ հետո ապագայում աշխատանքի ընդունվելով, ասենք երկարաժամկետ մի հեռանկարում, ասենք 20 կամ 30 տարվա մեջ այդ վարկը վերադարձնել: Դա լինելու է պետական հովանավորությամբ գործող ուսանողական բանկ:

Ի՞նչ ենք ուզում առաջարկել թոշակառուներին: Ես հենց հիմա ձեզ մի բան եմ ասում: Առաջին օրը, երբ որ մենք գանք իշխանության, մենք անելու ենք հետևյալ քայլը. մենք նախաձեռնելու ենք գործընթաց, բայց պատշաճ օրենսդրական գործընթաց, որով մեր թոշակառուների թոշակները ևս 10,000 դրամով կբարձրանան: Անմիջապես ասում եմ իշխանության գալուց հետո: Ինչո՞ւ եմ ես սրա մասին այսքան վստահ խոսում և ինչու սա չի կարելի համարել պոպուլիստական խոստում, որովհետև մենք տեսել ենք, որ մի ժամանակաշրջանում, երբ միջին աշխատավարձը աճել է 170%-ով, թոշակները աճել են շատ ավելի փոքր տեմպով՝ 120%-ով: Մենք դա անելու ենք պատշաճ բյուջետավորման պրոցեսով, հաշվարկել ենք, դա հնարավոր է, որովհետև թոշակները հիմա ավելի դանդաղ են աճում քան միջին աշխատավարձը, և էդ պրոցեսը կարելի է շրջել՝ դարձնել թոշակի աճը համընթաց միջին աշխատավարձին»,- մանրամասնեց Զուրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։