Փոխըմբռնման հուշագրով նոր մակարդակի ենք հացնում Էստոնիայի հետ հարաբերությունները․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում հյուրընկալել է Էստոնիայի իր գործընկեր Մարգուս Ցահքնային։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Միրզոյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված ամուր կապերը:

«Սա խորհրդանշական իրադարձություն էր, որն արտացոլում է հարաբերություններն է՛լ ավելի խորացնելու երկու երկրների պատրաստակամությունը։ Եվ ես կրկին շնորհակալ եմ այս որոշման համար»,- ասաց արտաքին գերատեսչության ղեկավարը։

Ըստ Միրզոյանի՝ հայ-էստոնական հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների՝ ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա։ Իր խոսքում նախարարն անդրադարձել է նաև ստորագրված նոր փաստաթղթին՝ փոխըմբռնման հուշագրին, նշելով, որ այն համագործակցությունը նոր մակարդակի կբարձրացնի։

«Մեր շփումների ընթացքում այսօր և երեկ անդրադարձ ենք կատարել նաև մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչին։ Գոհունակությամբ նկատել ենք, որ այդ տնտեսական հարաբերությունները արտացոլող թվային ցուցանիշներn աճում են, բայց նաև վստահաբար կարող ենք ասել, որ սա ամբողջ ներուժը չէ, և մենք ջանքեր կգործադրենք այս ներուժը էլ ավելի մեծ ծավալով իրացնելու ուղղությամբ»,- նշեց Միրզոյանը։

Հանդիպման առանցքային իրադարձությունը Երևանում Էստոնիայի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումն էր, որը նախարարը որակել է որպես պատմական քայլ։

Մանրամասները՝ տեսանյութում։