«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրել են 2026 թվականի գարնանային վարարումների, սպասվող եղանակային պայմանների կանխատեսումը։
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, որը կպահպանվի մինչև ապրիլի 13-ը ներառյալ։
Այս ընթացքում Հանրապետության ողջ տարածքում պարբերաբար կդիտվեն տեղումներ, որոնք Շիրակի, Լոռու, Տավուշի նախալեռնային հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով։
Ապրիլի 12-13-ին տեղումները կլինեն առավել ինտենսիվ, հնարավոր են ամպրոպներ և քամու պոռթկումներ մինչև 24 մ/վ, լեռնային շրջաններում՝ բուք և տեսանելիության նվազում։
Ապրիլի 14-ից ցիկլոնը աստիճանաբար կհեռանա, և մինչև ապրիլի 17-ը կդիտվի եղանակի փոփոխություն։
Ապրիլի 15-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով՝ հասնելով առավել նկատելի տաքացման։
Ապրիլի 18-ից հնարավոր է նոր ցիկլոնի ազդեցություն, որի հետևանքով տեղումները կվերսկսվեն՝ արդեն անձրևի տեսքով։