Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչով է զբաղվելու UFC-ից հեռանալուց հետո

Լուրեր

10.04.2026 | 15:27
Թայսոն Ֆյուրիի ու Արսլանբեկ Մախմուդովի հայացքների մենամարտն ուրախ է անցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 15:19
Բաքվում դեռ կան գերիների, օր առաջ էս մարդիկ պետք է ազատ արձակվեն․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 15:11
ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
10.04.2026 | 15:10
Հայ փորձագետները Բաքու են մեկնել // Միրզոյանը՝ գերիների խնդրի մասին. ԼՈՒՐԵՐ
10.04.2026 | 15:02
Պակիստանը պատրաստվում է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները․ Իսլամաբադում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են
10.04.2026 | 14:53
Մեծ ջանքեր ենք ներդնում հայերի համար վիզաների ազատականացման հասնելու․ Էստոնիայի ԱԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 14:45
Լեբրոն Ջեյմսն ու որդին ևս մեկ պատմական դրվագ են գրանցել NBA-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 14:41
Ադրբեջանում մարտավարական զորավարժություններ են անցկացվում
10.04.2026 | 14:34
«Արմավիր»  ՔԿՀ-ում  ծառայողները եփված մսի ոսկորների միջից թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել 
10.04.2026 | 14:27
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
10.04.2026 | 14:25
Վարկ՝ ՏԻՄ ընտրությունների համար. ինչպես է ֆինանսավորվել «Ապրելու երկիր»-ը 2025-ին
10.04.2026 | 14:20
5 երեխաներից երկուսը մահացած են եղել, մյուսների վիճակը ծայրահեղ ծանր է. նոր մանրամասներ ողբերգական դեպքից
10.04.2026 | 14:13
Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի զոհերի սխալ թիվ է հնչեցրել՝ պաշտոնական թվից 137-ով ավելի 
10.04.2026 | 14:04
Չհայտարարված այց Մերձավանի դպրոց. ՄԻՊ-ը փաստել է անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ
10.04.2026 | 14:01
Փաշինյանն ընդունել է Էստոնիայի ԱԳ նախարարին
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը պատմել է, որ մտադիր է UFC-ից հեռանալուց հետո անցկացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտեր։

«Ցանկանում եմ անցկացնել բռնցքամարտի մենամարտ։ Գուցե 5-6 տարի հետո։ Երբ ես հեռանամ UFC-ից, գերազանցելով բոլոր ռեկորդները, ցանկանում եմ անցկացնել բռնցքամարտի 3-4 մենամարտ։ Ջեյք Փոլը նույնն է անում։

UFC-ի նախագահ Դենա Ուայթի հետ ոչ մի խնդիր չոնեմ։ Ամեն բան կարգին է։ UFC-ի ղեկավարները վախենում են, որ ես կվերցնեմ տիտղոսն ու կհեռանամ։ Սակայն ո՞ւր պետք է գնամ։ Ես ցանկանում եմ դառնալ UFC-ի չեմպիոն ու մնալ այն վայրում, որն օգնել է ինձ առաջադիմել ու դառնալ աստղ։

Մտադիր եմ դառնալ չեմպիոն ու ռեկորդներ սահմանել այս դիվիզիոնում։ Ցանկանում եմ տիտղոսը պաշտպանել այնքան, որքան հնարավոր է։ Իսլամ Մախաչևը դա արել է 4 անգամ, իսկ ես կանեմ 5 կամ 6 անգամ։ Ես նույնպես արդեն երիտասարդ չեմ։ Ինձ 6-7 տարի է մնացել սպորտում։ Ցանկանում եմ շատ գումար վաստակել, դառնալ չեմպիոն, լինել աշխարհի լավագույն մարտիկը ու հետո նոր հեռանալ։

Կարծում եմ՝ Մախաչևի հետ ռևանշ մենամարտն արդեն հնարավոր չէ, քանի որ նա թոշակի է գնալու 1-2 մենամարտից հետո։ Իսկ ես կնվաճեմ այս մարզաձևը մեկ տարուց։ Տեսնելով ինձ՝ մարդիկ մտածելու են UFC-ի մասին։ Ես կդառնամ UFC-ի դեմքը։ Ինձ միայն տիտղոս է հարկավոր։

Կցանկանայի դարձյալ մենամարտել Չարլզ Օլիվեյրայի հետ։ Նա երրորդն է թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում և ունի BMF գոտին։ Կարծում եմ՝ այդ գոտին ավելի շատ համապատասխանում է ինձ, քան Օլիվեյրային»,- Full Send Podcast-ի եթերում ասել է հայ մարտիկը։

Հիշեցնենք, որ 29-ամյա Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին, նախորդ մենամարտն անցկացրել է 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։