Աշխարհի գավաթ․ Երեք հայ մարմնամարզիկ եզրափակիչում է

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը, որին մասնակցող երեք հայ մարմնամարզիկներ դուրս են եկել եզրափակիչ։

Նժույգ թափեր վարժության որակավորման փուլում Համլետ Մանուկյանը 14.666 միավորով գրավել է երրորդ տեղը, իսկ Մամիկոն Խաչատրյանը հավաքել է 14.533 միավոր ու եզրափակիչ անցել չորրորդ տեղով:

Արթուր Ավետիսյանն օղակների վարժության որակավորման փուլում 14.133 միավորով գրանցել է երրորդ արդյունքը։

Ապրիլի 10-ին հենացատկի վարժության որակավորման փուլում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայ մարմնամարզիկները մասնակցել էին նաև Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի չորրորդ փուլին և նվաճել 2 ոսկե ու 1 արծաթե մեդալ։ Արթուր Դավթյանը հաղթել էր հենացատկի վարժությունում, Համլետ Մանուկյանը՝ նժույգ թափերում, իսկ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալի էր արժանացել օղակների վարժությունում։