Առաջիկա օրերին կիմանաք. Արթուր Վանեցյանը՝ կաշառքի գործով Փաշինյանի նշած պատգամավորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 19:10
Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
19.12.2025 | 18:58
Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է երկրի պատմության մեջ ամենամեծ համաներումը
19.12.2025 | 18:47
Եթե մեզ հարգանքով վերաբերվեք, որևէ գործողություն չի լինի. Պուտինը՝ նոր պատերազմի հնարավորության մասին
19.12.2025 | 18:39
Դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
19.12.2025 | 18:30
Ալեքսանդր Գրիգորյան․ Հիմա Սպերցյանը կարիերայի լավագույն մարզավիճակում է
19.12.2025 | 18:21
Ադրբեջանական բենզինը Հայաստան հասավ // ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել․ ԼՈՒՐԵՐ
19.12.2025 | 18:20
ՀՀ-ում ծառայությունների սակագները շարունակում են աճել․ ամենաբարձր գնաճը կրթության և տրանսպորտի ոլորտներում է
19.12.2025 | 18:15
Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է  Լիբանանում ՀՀ դեսպան
19.12.2025 | 18:11
Երեք ռուս սահմանապահներ հատել են Էստոնիայի սահմանը և 20 րոպե մնացել երկրում
19.12.2025 | 18:00
Թող դատի՛ տան, եթե ԿԳԲ-ի ագենտ լինելու մեղադրանքը զրպարտանք է, կտեսնեն՝ դատարանում ինչ կկատարվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 17:51
Դավիթ Մանուկյանն ու Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել
19.12.2025 | 17:45
Այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել. Սերժ Սարգյանը՝ Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 17:34
Արման Ծառուկյան․ Գեյջին ու Փիմբլեթն իմ մակարդակի մարտիկներ չեն
19.12.2025 | 17:29
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք. Դատախազության հայցը բավարարվել է
19.12.2025 | 17:20
Մայր Աթոռը՝ պատարագներին Կաթողիկոսի անունը զեղչելու մասին
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի ցանկանում խոսել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ պատգամավորի հետ կապված կաշառքի գործի մասին: Այսօր՝ նոյեմբերի 19-ին, կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան՝ Արթուր Վանեցյանն ասաց. «Առաջիկայում կիմանաք»:

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարել էր կաշառքի գործով պատգամավորի հնարավոր ձերբակալության մասին: Factor.am-ը գրել էր, որ խոսքը ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված բացահայտումների մասին էլ ԱԱԾ պետն ասաց՝ օպերատիվ աշխատանքներ են ընթանում. «Եկեք օպերատիվ աշխատանքներն ավարտենք, հիմնավորենք, որպեսզի երբ լինեն կոնկրետ հրապարակումներ, կարողանանք մեկնաբանել»:

Ինչ վերաբերում է իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործին, ապա Արթուր Վանեցյանն ասաց՝ այս պահին ոչինչ չի կարող հայտնել: «Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը ընթանում է, փորձաքննություններ են նշանակված: Կարծում եմ՝ առաջիկայում Քննչական կոմիտեն պարզաբանումներ կտա»,- նշեց Արթուր Վանեցյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում