Փաշինյանի նշած ամենախոշոր կաշառքի գործում 14 մլն դոլար է շրջանառվել, պատգամավորից զատ ներգրավված են ևս երեք հոգի. անուններ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նշած պատգամավորը, որն առաջիկայում ձերբակալվելու է, դեռևս պաշտոնապես շարունակում է անհայտ մնալ: Սակայն, բոլոր սլաքները տանում են ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) կողմ:

Բանն այն է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 2008 թվականին 8 մլն դոլարի կաշառք է տվել Արամ Հարությունյանին, որպեսզի հանքերի լիցենզիա ձեռք բերի, սակայն վերջինս հրաժարվել է լիցենիզա տալուց: Այս ժամանակաշրջանում Հարությունյանը եղել է ՀՀ բնապահպանության նախարար (2008-2014 թթ):

Համբարձումյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ այս դեպքի մասով Արամ Հարությունյանի դեմ ցուցմունք տվել է 2015 թվականին: Համբարձումյանը չթաքցրեց փաստը, որ այս գումարը տվել է որպես կաշառք: Ավելին՝ իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցել էին, որ Սիլվա Համբարձումյանը, բացի փոխանցած 8 մլն դոլարը, Հարությունյանին որպես կաշառք տվել է 6 մլն դոլար՝ առձեռն: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում Համբարձումյանը հաստատեց:

Անդրադառնալով «օրինական» փոխանցված 8 մլն դոլար կաշառքին, նշենք, որ այն Երևանից փոխանցվել է Դուբայ՝ երեք հոգու հաշվին, այնուհետ նշյալ անձինք փոխանցումից հետո 2-3 օրվա տարբերությամբ վերադարձել են Հայաստան: Մասնավորապես, խոսքը Սևանի հոգեբուժարանի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Կարապետյանի և Հարությունյանի աշխատակիցներ՝ Վիկտոր Մարտիրոսյանի ու Արմեն Խաչատրյանի մասին է:

Տեղեկացանք նաև, որ իրավապահներն այս անձանց տները խուզարկել են, իսկ վերջիններս ստորագրություն են տվել, որ երկրից չեն հեռանալու: Այժմ ՀՀ իրավապահները սպասում են այն փաստաթղթի բնօրինակին, որը կվկայի, որ Դուբայից Արամ Հարությունյանին գումար է փոխանցվել:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ գումարը Դուբայից գնացել է օֆշորային գոտի:

Այս թեմայի շուրջ Factor.am-ը փորձեց զրուցել նաև պատգամավոր Արամ Հարությունյանի հետ, սակայն մի քանի օր է՝ Հարությունյանը մեր հեռախոսազանգերին չի պատասխանում։ Նա չի ներկայանում նաև ԱԺ նիստերին: Ի դեպ, Հատուկ քննչական ծառայությունից Փաշինյանի հայտարարությունը որևէ կերպ չեն մեկնաբանում: Չեն հերքում կամ հաստատում նաև մեր տեղեկությունները:

Հիշեցնենք, որ հոկտենբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասել էր, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու: «ԱԺ պատգամավորի վրա կա գործ՝ 100 տոկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է, բայց մոտ երեք ամիս է, մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է՝ այդ թուղթը չի գալիս»,- ասել է նա՝ հավելելով,- «սա Հայասատնի Երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»:

Հ․ Գ․ Մինչ պաշտոնապես հայտնի կդառնա, թե ով է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մատնանշած պատգամավորը, Factor.am-ի աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ տվյալ պատգամավորը ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն է: Վերջինի գրասենյակից, սակայն, այդ տեղեկությունը ճշտել այդպես էլ չհաջողվեց:

Հայկ Վարդանյան