ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերին. մեկ զոհ և վիրավորներ կան

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ռուսական զորքերը լույս ապրիլի 9-ի առավոտյան  հարվածներ են հասցրել Զապորոժիեի շրջանին, զոհվել է  մեկ և վիրավորել  չորս մարդ։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ հասցվել է առնվազն ութ հարված։ Բալաբինո գյուղում վնասվել են մասնավոր տներ։

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է երեք շրջաններում ռուսական հարձակումների հետևանքով երկու վիրավորի մասին։ Նրա խոսքով՝ Նիկոպոլի շրջանում վնասվել են բազմահարկ և մասնավոր տներ, ավտոտնակ և մեքենաներ, Պավլոգրադում՝ խանութներ և բնակելի շենքեր, իսկ Սինելնիկովսկի շրջանում՝ մեքենաներ և մասնավոր տներ։

Ապրիլի 8-ի երեկոյան հաղորդվել է, որ Ռուսաստանի   ուժերը հարվածել են Օդեսայի մարզի ենթակայանին։ Ընկերությունը հայտարարել է, որ իր մասնագետները ստուգում են վնասված սարքավորումները։ «Հենց որ անվտանգության իրավիճակը թույլ տա, մենք կսկսենք վերանորոգումները։ Մենք կանենք ամեն ինչ՝ տներում էլեկտրաէներգիան հնարավորինս արագ վերականգնելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը նույնպես հաղորդել է կարևոր ենթակառուցվածքային օբյեկտի վնասի մասին՝ առանց լրացուցիչ մանրամասներ տրամադրելու։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 119 ԱԹՍ-ով, որոնցից ՀՕՊ ուժերը խոցել են 99-ը։ Եվս 16 անօդաչու թռչող սարք է ընկեել 11 վայրերում, նշվում է հաղորդագրությունում։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի