Հայ շախմատիստներն առաջատարների թվում են Եվրոպայի անհատական առաջնությունում
Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում։
Երկու տուրից հետո գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը վաստակել են 2-ական միավոր և առաջատարների թվում են:
Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանը և Արսեն Դավթյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Հայկ Երիցյանը և Տիգրան Համբարձումյանն ունեն 1.5 միավոր։
Երրորդ խաղափուլը կկայանա ապրիլի 9-ին։
Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 43 երկրների 502 շախմատիստներ: Հայաստանն ունի 15 ներկայացուցիչ։