Իրանը առաջարկում է այլընտրանքային երթուղիներ՝ նշելով Հորմուզի նեղուցում ականների վտանգը

Լուրեր

29.09.2026 | 14:07
Արաղչին հայտնել է, որ երեքշաբթի ԱՄՆ-ից պատասխան է ակնկալում Հորմուզը բացելու ծրագրի վերաբերյալ
29.09.2026 | 13:58
«BYD» և «Changan» մեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակել է 78.3 մլն դրամ․ ՔԿ
29.09.2026 | 13:49
Մբապեի եղբայրը որակազրկվել է Չեմպիոնների լիգայի երեք խաղով
29.09.2026 | 13:40
Կաթնամթերքի արտահանումը նվազել է մոտ 80%-ով․ ՌԴ սահմանափակման ազդեցությունը 
29.09.2026 | 13:31
Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի, բայց ոչ նույն տեղում. տարբերակներ են քննարկվում
29.09.2026 | 13:20
COP 17-ը հնարավորություն կտա գենդերային հավասարության ակտիվիստների ցանցի մաս դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
Բոլորը

Իրանական լրատվական գործակալությունները հինգշաբթի հրապարակել են քարտեզ, որը ենթադրում է, որ երկրի  Հեղափոխության պահապանների կորպուսը պատերազմի ժամանակ ռազմածովային ականներ է տեղադրել Հորմուզի նեղուցում, գրում է DW-ն։

Հաղորդագրությունները ստացվել են ISNA լրատվական գործակալությունից և Tasnim-ից, որը, ենթադրաբար, մոտ է կորպուսին։

Քարտեզի վրա մեծ շրջանակ է ցույց տրված ու պարսկերենով նշված է «վտանգավոր գոտի»՝ երթևեկության բաժանման սխեմայի վրա, որը նեղուցում նավագնացության երթուղին է։ Ենթադրվում է, որ այստեղ են պահապանները ականներ տեղադրել։

Իրանը հայտարարել է նեղուցով անցնող նավերի այլընտրանքային երթուղիների մասին։

Քարտեզի վրա երևում է նավերի շարժը դեպի հյուսիս՝ Իրանի մայրցամաքին ավելի մոտ գտնվող ջրեր՝ Լարակ կղզու մոտ, որը ճշգրիտ երթուղին էր, որով որոշ նավեր դիտարկվել էին պատերազմի ժամանակ։

Քարտեզի վրա նշված ամսաթվերը փետրվարի 28-ից մինչև ապրիլի 9-ը են։ Հստակ չէ, թե արդյոք կորպուսը մաքրել է այդ երթուղում իր ենթադրյալ ականները։

Նաև պարզ չէ, թե արդյոք Թեհրանը թույլ տալի՞ս է նավերին անցնել նեղուցով, չորեքշաբթի օրը տարածված հաղորդագրությունից հետո, համաձայն որի՝ այն փակ է, ինչը Սպիտակ տունն անվանել է «լիովին անընդունելի»։

Նշենք, որ Իրանը համաձայնել էր վերաբացել Հորմուզի նեղուցը՝ որպես ԱՄՆ-ի հետ կնքված հրադադարի համաձայնագրի մաս, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, այն կրկին փակել է՝ հղում անելով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից կատարված խախտումներին։

Ըստ տեղեկությունների՝ Թեհրանը համաձայնվել էր  վերաբացել Հորմուզի նեղուցը՝ պայմանով, որ նավերը անցագին վճարեն, ինչը Իրանին կապահովի եկամտի նոր աղբյուրով։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի