Էստոնիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Քաղաքականություն
08.04.2026 | 20:46
Ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: