Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանի գլխավոր բանակցողը դեռևս հաստատված չէ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Իրանական Tasnim-ին տեղեկացված աղբյուրը հայտնել է, որ չնայած լրատվամիջոցների մի շարք պնդումներին,  համաձայն որոնց՝ իրանական բանակցային թիմի ղեկավարը վերջնականապես ընտրվել է,  հարցը, սակայն, դեռևս լուծված չէ։

Աղբյուրը նշել է, որ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարությունը, իշխանության երեք ճյուղերի և այլ համապատասխան պաշտոնյաների հետ միասին, մանրակրկիտ ուսումնասիրում է բանակցությունների համար անհրաժեշտ բոլոր ասպեկտներն ու պայմանները, և շուտով պաշտոնական հայտարարություններ կարվեն։

Տեղեկացված աղբյուրը նաև խորհուրդ է տվել լրատվամիջոցներին զերծ մնալ ավելորդ ենթադրություններից և այնպիսի լուրերի տարածումից, որոնք չունեն փաստական ​​ճշգրտություն՝ հաշվի առնելով իրավիճակի զգայունությունը։

Այս արձագանքը հնչում  է այն բանից հետո, երբ իրանական լրատվական գործակալություն ISNA-n հայտարարել էր, որ ապրիլի 10-ին Իսլամաբադում Թեհրանի և Վաշինգտոնի միջև կայանալիք բանակցություններում իրանական պատվիրակությունը կգլխավորի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Այս չհաստատված հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի  Վենսը  կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը Պակիստանում կայանալիք բանակցություններում։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի