Նիկոլ Փաշինյանի մնալն արդեն իսկ պատերազմ լինելու երաշխիք է. Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
Բոլորը

«Ես սպասում էի անկեղծորեն, որ Նիկոլ Փաշինյանն այդ պատերազմի վախը պետք է անպայման օգտագործի որպես գործիք, դա հայտնի մանիպուլյացիայի գործիքներից մեկն է, հատկապես պատերազմող ու փոքր երկրների պարագայում»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Նժար» սահմանադրական շարժման վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը։

Հիշեցնենք՝ վերջին շաբաթներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չհաղթի, ապա սեպտեմբերին պատերազմ կսկսվի։

«Հանրության մի ճնշող մեծամասնությունն այլևս ասում էր՝ մենք Նիկոլ Փաշինյանի գլխավոր գերագույն հրամանատար լինելու հետևանքն ու արդյունքները արդեն տեսել ենք մեր մաշկի վրա՝ թե՛ մեծ պատերազմի ընթացքում, թե՛ փոքր միջադեպերի հետ կապված, ու ինչպիսի ինքը գլխավոր հրամանատար է՝ մենք արդեն գիտենք: Դա մեկ: Երկրորդը՝ տպավորություն է, որ պայմանավորվածություն ունեն և հիմա էլ արդեն Ադրբեջանի հետ պասերով են խաղում: Եվ այս իմաստով, իհարկե, Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է Ադրբեջանին, Թուրքիային, մնացած բոլորին՝ ունենալ այսպիսի վարչապետ հակառակորդ երկրում, իհարկե, երանություն է, իրենք պետք է շատ ջանք գործադրեն, որպեսզի ստանան այսպիսի պրոդուկտ»,- նշում է Կարապետյանցը։

Նա շեշտում է՝ ոչ մի առողջ, ադեկվատ մարդ՝ կին լինի, թե տղամարդ, երիտասարդ լինի, թե արդեն տարիքով մեծ մարդ, պատերազմ չի ուզում.

«Նիկոլ Փաշինյանի մնալը՝ պատերազմ լինելու երաշխիքն է: Գուցե չլինի հիմա, մոտակա ասենք մի վեց ամիսը չլինի, բայց Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելու պարագայում հաստատապես ամեն հաջորդ քայլից հետո մենք ստանալու ենք այդ նույն կամ շանտաժ ենք ստանալու կամ պատերազմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։