Ով ձեր սրտով չի, սկզբից ասեք՝ ձեզ չենք գրանցելու, մենք էլ մեր անելիքն իմանանք. Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
Բոլորը

«Սկսել են տեղյակ պահել բոլորիս, որ «Բոլորին դեմ եմ»-ը կարող են նաև չգրանցել։ Եվ դա անում են պառլամենտում, քննարկում են։ Ես առաջարկում եմ՝ ով ձեր սրտով չի միանգամից սկզբից այդ ցուցակը հրապարակեք, ասեք, որ մենք ձեզ չենք գրանցելու, մենք էլ մեր անելիքը իմանանք»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը.

«Բայց մենք, իհարկե, հեշտ չենք հանձնվելու, չենք համակերպվելու, որովհետև եթե իշխող կուսակցությանը մնա, Նիկոլ Փաշինյանին մնա, ես ենթադրում եմ, որ կգրանցեն Նիկոլ Փաշինյանին, հարակից մնացած այն կուսակցություններին միայն, ովքեր պատրաստ են իրենց ձայնը փոխանցել Նիկոլ Փաշինյանին, մնացածս մնալու ենք խաղից դուրս, մեկ էլ մի կուսակցություն կթողեն, կոռեկտությունից ելնելով չասեմ՝ ում անունը կհնչեցնեի հիմա, մի հատ էլ կթողեն այդ «բոբոյի» դերում պահելու համար, որ անընդհատ ասեն՝ այ եթե մենք չէ, ուրեմն իրանք։ Չէ, էդպես չի, իրականության մեջ մենք կարող ենք կոտրել այս մատրիցան և նպատակը հենց, որ թույլ չեն տալիս որևէ մեկ այլ ուժի, առողջ ուժի գալ իշխանության։ Մենք գալիս ենք հենց այդ մատրիցան կոտրելու, այնպես որ խնդրում եմ նորից հերթական անգամ բոլորին չհուսահատվել, անպայման գնալ մասնակցել ընտրություններին, մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի նման խայտառակություն չլինի»,- նշեց Կարապետյանցը։

Օրեր առաջ «Նժար»-ը հայտարարեց «Բոլորին դեմ եմ» կուսակցության հետ միասին ընտրություններին մասնակցելու մասին։

«Երբ իմացանք «Նժար» սահմանադրական շարժման մասին, մտածում էինք՝ շատ լավ կլինի, որ «Նժար»-ի հետ միասին ճանապարհ անցնենք, որովհետև այն հիմնական գաղափարները, այն հիմնական նպատակները նույնն էին, ինչ «Բոլորին դեմ եմ»-ը կարողացել էր կապիտալիզացնել ու «Բոլորին դեմ»-ը կարողացել էր կազմակերպվել։  Ազնիվ խոսք, մենք այս քաղաքական դաշտում նեղ կուսակցական իրար գզվրտոցից հոգնել էինք ու «Նժար»-ը, երևի թե, ամբողջ քաղաքական դաշտում միակ ուժն էր, ով խոսում էր, որ պետք է համակարգային փոփոխություն լինի, չէր խոսում նրանից, թե որ մեկի ականջը ինչքան երկար է կամ ում գլխի հետևը ինչ կա, այլ խոսում էր, որ այս պետությունում պետք է վերջապես համակարգային փոփոխություն լինի։ Ու երբ որ մենք կարողացանք գանք համագործակցության ու գանք նույն հայտարարի, դա շատ կարևոր օր էր «Բոլորին դեմ»-ի համար, կարծում եմ «Նժար»-ի համար էլ, որովհետև մենք կարողացանք այդ մեր տարբեր մտքերը, տարբեր գաղափարները կենտրոնացնենք համակարգը փոխելու մասին»,- ասուլիսի ժամանակ ասաց «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Արամ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։