ArCa համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է. Armenian Card CJSC
Arca / Armenian Card CJSC-ն տեղեկացնում է, որ այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 05:30–06:30-ն ընկած ժամանակահատվածում քարտերի հավաստագրման համակարգում դիտարկվել են որոշակի խափանումներ, քանի որ իրականացվել են համակարգի պլանային թարմացման աշխատանքներ։
«Ժամը 07:30–09:15 ընկած ժամանակահատվածում քարտերի հավաստագրման համակարգում դիտարկվել են որոշակի խափանումներ, ինչի հետևանքով առանձին գործարքներ կարող էին չհավաստագրվել։
Այս պահին համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է։
Շնորհակալ ենք Ձեր համբերատարության համար և ներողություն ենք հայցում հնարավոր պատճառված անհարմարությունների համար»,- ասված է հաղորդագրությունում։