Ռուսաստանը և Չինաստանը խափանել են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը Հորմուզի նեղուցի վերաբերյալ

Լուրեր

27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
Բոլորը

Ռուսաստանը և Չինաստանը խափանել են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը՝ Հորմուզի նեղուցի հարցով։ Բահրեյնի առաջարկած բանաձևի նախագծում նշվում էր ծովային ուղիների ազատությունը պաշտպանելու անհրաժեշտությունը կարևոր առևտրային նավահանգիստների համար, սակայն նախագծի ընդունումը ձախողվել է ԱԽ-ում Ռուսաստանի և Չինաստանի վետոյի պատճառով։ Նրանք հայտնել են, որ պատրաստվում են ներկայացնել իրենց սեփական փաստաթղթային նախագիծը։

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ Մոսկվան «չկարողացավ աջակցել այն տեքստին, որը կարող էր վտանգավոր նախադեպ ստեղծել միջազգային իրավունքի համար»։ Չինաստանի ներկայացուցիչ Ֆու Ցունը հայտարարել է, որ Բահրեյնի բանաձևը Հորմուզի նեղուցի վերաբերյալ «պարունակում է կողմնակի դատապարտող դիրք և ներկայացնում է ճնշում գործադրելու փորձ»։ Նա հավելել է, որ «քաղաքակրթությունը ոչնչացնելու» մասին ԱՄՆ-ի սպառնալիքների ֆոնին փաստաթուղթը կդառնար սխալ ազդանշան։

Բահրեյնի ԱԳ նախարար Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանին մտահոգություն է հայտնել ԱԽ-ում քվեարկության արդյունքների կապակցությամբ․ «Բանաձևը չընդունելու որոշումը աշխարհի ժողովուրդներին հղում է սխալ ազդանշան, որ միջազգային ջրային ուղիներին սպառնալիքները կարող են մնալ անպատիժ»,- նշել է նա։ Դիվանագետի խոսքով՝ բանաձևի նախագծում նաև կային կոչեր Իրանին՝ կատարելու իր միջազգային պարտավորությունները և դադարեցնելու հարձակումները հարևան երկրների վրա։