Միջոցներ ենք փնտրում՝ տնային կալանքում գտնվողների ընտրության մասնակցությունն ապահովելու համար. Ջուլհակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Ազգային ժողովի նիստում պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց օրենսդրական նախագծի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարված փոփոխությունները։

Ջուլհակյանը նշեց, որ կատարված շտկումները հիմնականում տեխնիկական էին. «Ըստ էության, իմ առաջարկների հիման վրա երկու տեխնիկական շտկում է կատարվել, այսինքն՝ տեխնիկական բնույթի փոփոխություն է կատարվել»։

Ելույթի ընթացքում Ջուլհակյանն առանձնակի անդրադարձ կատարեց «Հայաստան» խմբակցության կողմից բարձրացված խնդրին, որը վերաբերում էր տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքին։ Նա փաստեց, որ թեև իրավունքը սահմանադրորեն ամրագրված է, սակայն գործնականում կան խոչընդոտներ. «Չնայած այն բանին, որ Սահմանադրությամբ ամրագրված է նաև տնային կալանքի մեջ գտնվող անձանց քվեարկությանը մասնակցելու իրավունքը, բայց տեխնիկապես այս պահին չի ապահովվում այդ իրավունքի իրացումը»։

Պատգամավորը պարզաբանեց, թե ինչու տվյալ փուլում հնարավոր չեղավ ընդունել առաջարկված փոփոխությունը։ Ըստ նրա՝ պատճառը ժամանակի սղությունն ու լրացուցիչ քննարկումների անհրաժեշտությունն էր. «Հաշվի առնելով կարճ ժամանակը մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում՝ մենք ստիպված եղանք առաջարկը մերժել… օրենքում ամրագրել մի բան, որը դեռևս չի քննարկվել կառավարության շրջանում, որոշեցինք չանել»։

Այնուամենայնիվ, Ջուլհակյանը հավաստիացրեց, որ հարցը լուծման փուլում է. «Միջգերատեսչական աշխատանքային խումբը այս ուղղությամբ աշխատում է և հիմա միջոցներ են փնտրում, թե ինչպես պետք է տեխնիկապես այդ իրավունքի իրացումն ապահովեն տնային կալանքի մեջ գտնվող անձանց համար»։

Ելույթի ավարտին նա տեղեկացրեց, որ նախագիծը ստացել է դրական եզրակացություն և կոչ արեց գործընկերներին քվեարկության ժամանակ կողմ քվեարկել այս նախագծին։