Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

66 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովի արտահերթ նիստում 1-ին ընթերցմամբ ընդունվեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Կողմ քվեարկեցին միայն ՔՊ խմբակցության պատգամավորները, դեմ՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ «Պատիվ ունեմ»-ը չէր մասնակցում քվեարկությանը։ Ավելի վաղ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անիմաստ էր համարել նախագծի բովանդակության շուրջ քննարկումը։

Քվեարկությունից հետո հայտարարվեց երեքժամյա ընդմիջում, որից հետո խորհրդարանը կվերադառնա նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ է որոշել «տեխնիկական վրիպակն ուղղել օրենսգրքում», ըստ այդմ՝ կուսակցությունների դաշինքների անվանումները չպետք է անձնավորվեն։

Նախագիծը ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է հրատապության կարգով քանի որ ապրիլի 13-ից ԿԸՀ-ն սկսում է կուսակցությունների և դաշինքների գրանցումը։

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով նախատեսվում է խստացնել քվեարկության ընթացակարգերը և հստակեցնել մի շարք կարգավորումներ։ Արուսյակ Ջուլհակյանի, Ալխաս Ղազարյանի և Արթուր Հովհաննիսյանի նախագծով առաջարկվում է սահմանել, որ քվեատուփը բացելիս ընտրական հանձնաժողովի նախագահը ձեռքում չի կարող ունենալ որևէ այլ իր՝ բացի քվեարկության ծրարից։

Քվեաթերթիկը կհամարվի անվավեր, եթե դրա վրա առկա լինի որևէ գրառում կամ նշում, ինչպես նաև այն դեպքում, երբ քվեարկության ծրարում քվեաթերթիկից բացի առկա լինի ցանկացած այլ իր։ Այս դրույթը, ըստ հիմնավորման, ուղղված է ընտրակաշառքի հնարավոր վերահսկման մեխանիզմների կանխմանը, երբ ընտրողից կարող են պահանջել ծրարի մեջ դնել իրեն բացահայտող նշան։

Նախագծով նաև նախատեսվում է, որ նման դեպքերում քվեարկության ծրարն անմիջապես կմարվի՝ դրա մեջ գտնվող քվեաթերթիկի հետ միասին, և հետագայում այդ քվեաթերթիկները կհաշվարկվեն որպես անվավեր։

Փոփոխություններ են առաջարկվում նաև կուսակցությունների դաշինքների անվանման կարգավորման մասով։ Մասնավորապես, վերականգնվում է այն սահմանափակումը, ըստ որի՝ դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուններ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց նմանակներ, ինչպես նաև վիրավորական կամ զրպարտչական արտահայտություններ։

Միաժամանակ առաջարկվում է հանել տեխնիկական բնույթի պահանջը, որով պարտադիր էր դաշինքի անվան ներքո փակագծերում նշել դրա կազմում ընդգրկված բոլոր կուսակցությունների անունները։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել ընտրական գործընթացների կազմակերպման արդյունավետությունը, նվազեցնել գործնականում առաջացող խնդիրները և ապահովել ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը։

Մանրասները՝ տեսանյութում։