Իրանի Խարգ կղզում պայթյուններ են գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
Բոլորը

Իրանի Խարգ կղզում պայթյուններ են գրանցվել։ Այս մասին հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, գրում է DW-ն։ Գործակալությունը հայտնել է, որ կղզին, որը զբաղվում է երկրի նավթի արտահանման մեծ մասով, հարձակման տակ է։

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Խարգ կղզում գտնվող ռազմական թիրախների։ Այս մասին էլ հայտնում է Axios-ը հղում անելով ԱՄՆ անանուն բարձրաստիճան պաշտոնյայի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս սպառնացել էր ոչնչացնել կղզին, եթե շուտով չհաջողվի համաձայնության գալ պատերազմի ավարտի վերաբերյալ և «անհապաղ» չբացվի Հորմուզի նեղուցը։

Բացի այդ`երկու մարդ զոհվել է Իրանի կենտրոնական Քաշան քաղաքում երկաթուղային կամրջի վրա ԱՄՆ-Իսրայելի հարձակման հետևանքով։ Իրանի հյուսիսում գտնվող կարևորագույն մայրուղին, որը Թավրիզը Զանջանով կապում է Թեհրանի հետ, նույնպես փակվել է Թավրիզից մոտ 90 կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցած վթարից հետո, հայտնել է IRNA-ն։

Թեհրանից ոչ հեռու՝ Քարաջ և Ֆարդիս քաղաքների որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել, այն բանից հետո, երբ ավիահարվածների հետևանքով շարքից դուրս են եկել էլեկտրահաղորդման գծերը և էլեկտրակայանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը սպառնացել էր հարվածել Իրանի ենթակառուցվածքներին, եթե Թեհրանը չհամաձայնի պատերազմը դադարեցնելու համաձայնագրի հետ։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի