ՌԴ-ն Իրանին տրամադրում է արբանյակային լուսանկարներ՝ ԱՄՆ ռազմաբազաներին և Իսրայելում էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Ռուսաստանը Իրանին տրամադրել է Մերձավոր Արևելքի ռազմական օբյեկտների և զգայուն վայրերի տասնյակ արբանյակային լուսանկարներ՝ Թեհրանին օգնելու ամերիկյան զորքերին և այլ թիրախներին հարվածելու հարցում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ուկրաինական հետախուզության տվյալներին: Զեկույցը, որի հետ  ծանոթացել  է գործակալությունը, նշվում է նաև  իրանցի և ռուս հաքերների համագործակցության մասին, գրում է The Insider-ը։

Ներկայացված տվյալների համաձայն՝ մարտի 21-ից 31-ը ռուսական արբանյակները առնվազն 24 անգամ հետազոտել են Մերձավոր Արևելքի 11 երկրների տարածքներ՝ լուսանկարելով 46 թիրախ։ Դրանց թվում են եղել ռազմական բազաներ, այդ թվում՝ ամերիկյան, օդանավակայաններ և նավթահանքեր։ Զեկույցի հեղինակները պնդում են, որ ռուսական արբանյակների կողմից այդ թիրախները «ուսումնասիրելուց» մի քանի օրվա ընթացքում դրանք ենթարկվել են իրանական բալիստիկ հրթիռների կամ անօդաչու թռչող սարքերի հարձակմանը՝ ընդգծելով, որ նրանք նկատել են հստակ օրինաչափություն։

Reuters-ն ընդգծում է, որ չի կարողացել անկախ կերպով հաստատել ուկրաինական զեկույցի բովանդակությունը։ Սակայն, արևմտյան ռազմական աղբյուրը և տարածաշրջանային անվտանգության մեկ այլ աղբյուր գործակալությանը հայտնել են, որ իրենց երկրների հետախուզությունները  նույնպես հաղորդում են տարածաշրջանում ռուսական արբանյակային ակտիվության աճի մասին և հաստատում են, որ պատկերները փոխանցվել են Իրանին։

Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ ռուսական արբանյակները, մասնավորապես, ակտիվորեն ուսումնասիրել են Սաուդյան Արաբիայում գտնվող «Քինգ Խալիդ» ռազմական քաղաքը, ենթադրաբար, փորձելով հայտնաբերել ամերիկյան «THAAD» հակաօդային պաշտպանության համակարգի տարրերը: Արբանյակները հետևել են ԱՄԷ-ի, Քուվեյթի, Հորդանանի, Թուրքիայի, Իսրայելի, Կատարի, Իրաքի և Բահրեյնի տարածքներին, ինչպես նաև Հնդկական օվկիանոսի կղզում գտնվող Դիեգո Գարսիայի ամերիկյան ռազմածովային բազան: Բացի այդ՝  ռուսական արբանյակները ակտիվորեն հսկում են Հորմուզի նեղուցը: Ուկրաինան պնդում է, որ արբանյակային պատկերների փոխանակումը տեղի է ունենում Ռուսաստանի և Իրանի միջև մշտական ​​կապի ալիքի միջոցով և, հնարավոր է, Թեհրանում գտնվող ռուս լրտեսների օգնությամբ:

Սպիտակ տան մամուլի ծառայության ներկայացուցիչ Օլիվիա Ուելսը պատասխանել է Reuters-ի հարցմանը՝ ասելով, որ Իրանի կողմից որևէ երկրից ստացվող արտաքին աջակցությունը չի ազդում ԱՄՆ ռազմական գործողությունների հաջողության վրա։

Ավելի վաղ՝ ապրիլի 5-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը Իրանին է տրամադրել Իսրայելում գտնվող առնվազն 50 էներգետիկ օբյեկտների արբանյակային լուսանկարներ:

«Նրանք օգնում են Իրանին հարվածներ հասցնել: Մենք խոսում ենք քաղաքացիական ենթակառուցվածքների մասին, որոնք ռազմական նպատակ չունեն», – ասել էր Ուկրաինայի նախագահը:

Նա նշել էր, որ էներգետիկ ենթակառուցվածքների վրա Իրանի հարձակումները հիշեցնում են Մոսկվայի գործողությունները, որոնք միտումնավոր ոչնչացնում են Ուկրաինայի էներգետիկ համակարգը. «Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմից ձեռք բերված ողջ փորձը փոխանցվում է Իրանին»:

Մարտի վերջին NBC News-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել էր, որ Ռուսաստանը երեք անգամ (մարտի 20-ին, 23-ին և 25-ին) արբանյակային լուսանկարներ է արել Սաուդյան Արաբիայում գտնվող «Արքայազն Սուլթան» ավիաբազայի։ Մարտի 26-ին ավիաբազան, որտեղ տեղակայված են ամերիկացի և սաուդյան զինվորականներ, հարձակման էր ենթարկվել Իրանի կողմից։ Արդյունքում մի քանի ամերիկացի զինծառայողներ վիրավորվել էին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի