Մեդիան պետք է բացահայտ նշի AI-ով ստեղծված կամ փոփոխված բովանդակությունը, հակառակ դեպքում՝ կտուգանվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին կառավարության նախագիծը։

Նախարարի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունների նպատակն է պարտադրել տեսալսողական մեդիա ծառայություններ մատուցող հեռարձակողներին հստակ մակնշել այն բովանդակությունը, որը ստեղծվել է արհեստական բանականության կամ այլ թվային տեխնոլոգիաների միջոցով։

Նախագծի ընդունման դեպքում հեռուստաընկերությունները և այլ հեռարձակողներ պարտավոր կլինեն նշել, որ տվյալ նյութը գեներացված է արհեստական բանականությամբ՝ ապահովելով դրա տեսանելի ճանաչելիությունը դիտողների համար։
Հարցուպատասխանի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հետաքրքրվեց, թե ինչ պատասխանատվություն է նախատեսվում այն դեպքերում, երբ հեռարձակողները չեն կատարում պարտադիր մակնշումը։

Ի պատասխան՝ Մխիթար Հայրապետյանը պարզաբանեց, որ կարգավորումները վերաբերում են հեռուստատեսության և ռադիոյի ոլորտին, իսկ վերահսկողությունն իրականացնելու է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։

Նա հավելեց, որ խախտումների դեպքում նախատեսվում է վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով։

Մանրամասները՝ տեսանյութում։