Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակում է տեղի ունեցել. կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
Բոլորը

Երեքշաբթի օրը Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում գտնվող Իսրայելի գլխավոր հյուպատոսության մոտ զինված հարձակումից հետո երեք կասկածյալներ են չեզոքացվել մոտ հինգ րոպե տևած բախման արդյունքում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակվողներից երկուսը սպանվել են, իսկ մեկը վիրավորվել և ձերբակալվել է։

Նշվում է, որ Բեշիկթաշի Լևենթ թաղամասի Բույուքդերե պողոտայում՝ Իսրայելի գլխավոր հյուպատոսության շենքի տարածքում, լսվել են կրակոցներ։

Անմիջապես դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկանական և բժշկական խմբեր, տարածքում զգալիորեն ուժեղացված են անվտանգության միջոցառումները։

Ըստ հաղորդումների՝ բախումը տևել է մոտ հինգ րոպե, կասկածյալները կրակ են բացել ոստիկանների վրա։ Ստամբուլի ոստիկանությունը գրավոր հայտարարությամբ հաստատել է միջադեպի փաստը. «3 անձ վնասազերծվել է»։

Ըստ թուրքական TGRT լրատվամիջոցի թղթակցի՝ հարձակման հետևանքով վիրավորվել է մեկ ոստիկան։

Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել։ Ըստ նրա՝ միջադեպի բոլոր հանգամանքները լիովին պարզաբանելու համար ջանքեր են գործադրվում գլխավոր դատախազության և համապատասխան իրավապահ մարմինների  կողմից։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի