Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները շնորհավորել են ապրիլի 7-ի առթիվ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները շնորհավորել են Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
ՀՖՖ-ի հրապարակած տեսանյութում ֆուտբոլիստներն արտասանել են Հովհաննես Շիրազի «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել» բանաստեղծությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական խաղերն անցկացնելու է ամռանը՝ Երևանում մրցելով Ղազախստանի (հունիսի 6) ու Մոլդովայի (հունիսի 9) հավաքականների հետ։