Նիկոլ Փաշինյանի անունո՞վ չեք ընտրություններին մասնակցում․ պայքարում եք երևույթի դեմ, որով եկել եք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
Բոլորը

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի պնդմամբ՝ «Ընտրական օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունների հիմնավորումները բավարար հստակ չեն և պարունակում են խմբագրական բացեր։

«Այստեղ խոսքը տեխնիկական վրիպակի մասին չէ․ սա քաղաքական հետևանք ունեցող փոփոխություն է, և նման քայլերից պետք էր ձեռնպահ մնալ»,- նշեց Մինասյանը։

Պատգամավորն իր ելույթում անդրադարձավ ընտրական գործընթացներում անձի դերակատարմանը՝ նշելով, որ քաղաքական պայքարում հաճախ կենտրոնացումը մեկ անձի վրա խնդիր է ստեղծում քաղաքական համակարգի համար։

Նա հիշեցրեց, որ ընտրական գործընթացների ժամանակ նախկինում ևս եղել են անձնակենտրոն քարոզչության օրինակներ։

«Անձնավորման մասին եք խոսում, ա՛յ մարդ, էսքան կարճ հիշողություն չպիտի լինի էլի։ Նիկոլ Փաշինյանի անունո՞վ չեք դուք ընտրություններին մասնակցում: Ո՞նց չէ, պարո՛ն Ալեքսանյան, ձեր խոսքը անգամ դասական միտք է դարձել ուսապարկիզմի մասին: Դուք էս ի՞նչ եք խոսում: Այսինքն՝ դուք հիմա պայքարում եք էն երևույթի դեմ, որով եկել եք և շարունակում եք: Հարց չկա, ճիշտ եք անում, և դա ճիշտ է»,- ասաց Մինասյանը։

Հիշեցնենք՝ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ են առաջարկվում կուսակցությունների դաշինքների անվանման կարգավորման մասով։ Մասնավորապես, առաջարկվում է վերականգնել այն սահմանափակումը, ըստ որի՝ դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուններ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց նմանակներ, ինչպես նաև` վիրավորական կամ զրպարտչական արտահայտություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։