Քվեարկության ծրարում այլ իր չի կարող լինել․ սա կանխարգելիչ ազդեցություն կունենա․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն անդրադարձավ ընտրակաշառքի հնարավոր սխեմաներին՝ նշելով, որ նախկինում նման երևույթները կապված են եղել քվեաթերթիկի կամ ծրարի մեջ տարբերակող նշաններ դնելու միջոցով ընտրողների վերահսկման փորձերի հետ։

Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե արդյոք ներկայացվող օրենսդրական փոփոխությունները կապ ունեն վերջին ընտրությունների ընթացքում արձանագրված դեպքերի հետ՝ մասնավորապես Գյումրիում, Փարաքարում և Վաղարշապատում։

Ի պատասխան՝ նախագծի համահեղինակ Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ նման կոնկրետ դեպքերի վերաբերյալ տեղեկություն չունի, սակայն ընդգծեց, որ այդպիսի կարգավորում արդեն եղել է նախկինում՝ մինչև 2024 թվականի փոփոխությունները։

«Այդ կարգավորումը կանխարգելիչ դեր է ունեցել, քանի որ քվեաթերթիկում կամ ծրարում այլ իրի առկայությունը օրենքով անվավեր է դարձնում քվեարկությունը, ինչը նվազեցնում է ընտրակաշառքի միջոցով վերահսկման հնարավորությունը»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Ջուլհակյանի խոսքով՝ նոր փոփոխության նպատակն է վերականգնել նախկին կարգավորումը՝ ընտրական գործընթացներում կանխարգելիչ մեխանիզմները ուժեղացնելու համար։

Նշենք, որ Ազգային ժողովի արտահերթ նիտում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է խստացնել քվեարկության ընթացակարգերը և հստակեցնել մի շարք կարգավորումներ։

Նախագծով կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ քվեաթերթիկը կհամարվի անվավեր, եթե դրա վրա առկա լինի որևէ գրառում կամ նշում, ինչպես նաև այն դեպքում, երբ քվեարկության ծրարում քվեաթերթիկից բացի առկա լինի ցանկացած այլ իր։ Այս դրույթը, ըստ հիմնավորման, ուղղված է ընտրակաշառքի հնարավոր վերահսկման մեխանիզմների կանխմանը, երբ ընտրողից կարող են պահանջել ծրարի մեջ դնել իրեն բացահայտող նշան։

Մանրամասները՝ տեսանյութում։