Թրամփը սպառնում է բանտարկել Իրանում ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի մասին արտահոսքի հեղինակ լրագրողին, եթե նա չբացահայտի աղբյուրը

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է գտնել և բանտարկել այն լրագրողին, որն առաջինն էր հայտնել, որ ԱՄՆ զինվորականները փրկության են սպասում անցյալ շաբաթ Իրանում  ինքնաթիռի խոցումից հետո, եթե այդ լրագրողը չբացահայտի իր աղբյուրը։

Սպիտակ տնից խոսելով՝ Թրամփը նշել է, որ «արտահոսքի» արդյունքում անանուն լրագրողը հայտնել է, որ չնայած մեկ օդաչու փրկվել է ուրբաթ օրը Իրանում F-15 կործանիչի կործանումից կարճ ժամանակ անց, երկրորդ սպան դեռևս չի գտնվել։ Մի քանի լրատվական կազմակերպություններ հաղորդել են վթարի մասին, և երկուշաբթի օրը Թրամփը խոստացել է գտնել տեղեկատվության արտահոսք կատարողին։

«Մենք դիմելու ենք այն մեդիա ընկերությանը, որը հրապարակել է այն, և ասելու ենք՝ «ազգային անվտանգություն, հրաժարվեք դրանից կամ գնացեք բանտ», – ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ տեղեկատվությունը տարածած անձը «հիվանդ մարդ է»։

Ուրբաթ օրը F-15E Strike Eagle կործանիչի անձնակազմի երկու անդամներ դուրս էին նետվել խցիկից, այն բանից հետո, երբ իրանական ուժերը հարվածել էին նրանց ինքնաթիռին։ Չնայած օդաչուն արագ փրկվել է, զենքի համակարգի օպերատորը անմիջապես չի գտնվել, և սկսվել է լայնածավալ փրկարարական գործողություն։

«Երբ սպան վերջապես գտնվեց,- ասել է Թրամփը,- նա «բավականին ծանր վիրավորված» էր, «բավականին առատ արյունահոսում էր» և բուժել էր իր վերքերը, նախքան ամերիկյան ուժերի հետ կապ հաստատելը՝ իր գտնվելու վայրը հայտնելու համար: Նրա փրկարարական գործողություններին մասնակցել է 155 ինքնաթիռ, այդ թվում՝ չորս ռմբակոծիչ, 64 կործանիչ, 48 լիցքավորող տանկեր և 13 փրկարարական ինքնաթիռ»։

Թրամփն երկու փրկարարական գործողություններն էլ անվանել է «անսովոր» ու հավելել, որ «շատ են  աշխատում այդ արտահոսքի հեղինակին գտնելու համար»։

«Նրանք, ըստ էության, ասացին, որ մենք ունենք մեկը, և ինչ-որ մեկը կորել է», – ասում է  Թրամփը։ Նա հավելել է, որ լրատվամիջոցները չգիտեին, որ ինչ-որ մեկը կորել է, քանի դեռ անանուն մեկը չէր տրամադրել տեղեկատվությունը։

«Կարծում եմ՝ յուրաքանչյուրը կհասկանար, որ նրանք մեծ ռիսկի են ենթարկել այդ [փրկարարական] առաքելությունը», – ասել է  նա։

Կառավարությունը կարող է փորձել ստիպել լրագրողներին բացահայտել իրենց աղբյուրները, եթե հաղորդված տեղեկատվությունը համարվում է կենսականորեն կարևոր ազգային անվտանգության համար։

«Նրանց հաղորդման պատճառով,ժ ասում է Թրամփը,- ամբողջ Իրանը գիտեր, որ իրենց տարածքում ինչ-որ տեղ կար մի օդաչու, որը պայքարում էր իր կյանքի համար», և փրկարարական առաքելությունը դարձավ շատ ավելի դժվար գործողություն»։

«Երկիրը՝ Իրանը, հրապարակեց լուրջ հաղորդագրություն, ինչպես դուք բոլորդ տեսաք, առաջարկելով շատ մեծ պարգև յուրաքանչյուրի համար, ով կգերեվարի օդաչուին», – ասել է նա. «Այսպիսով, բացի թշնամական, շատ տաղանդավոր, շատ լավ, շատ չար զինվորականներից, մենք ունեինք միլիոնավոր մարդիկ, որոնք փորձում էին պարգև ստանալ»։

Հստակ չէ, թե որքան կտևի պատերազմը, որն այժմ մտնում է իր յոթերորդ շաբաթը։ Այս շաբաթավերջին Թրամփը «դժոխք» էր  խոստացել՝ հարվածելով տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, եթե Իրանը չկնքի Հորմուզի նեղուցի վերաբացման գործարք։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի