Բիձինա Իվանիշվիլին ընդունել է Ալիևին. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել

Լուրեր

27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
Բոլորը

«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ադրբեջանական պատվիրակությանը, հայտնում է «Վրացական երազանք»-ի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին Վրաստան կատարած այցի համար և նշել, որ «Վրաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, ինչը շահավետ է երկու երկրների համար»։

Նա ընդգծել է երկու երկրների միջև խոր և համապարփակ տնտեսական հարաբերությունների կարևորությունը, տարանցիկ միջանցքի առավելագույն օգտագործման ներուժը և նշել, որ սերտ գործընկերությունը, ընդհանուր առմամբ, հավասարապես ծառայում է ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի ազգային շահերին։

Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ և կայուն միջավայրի ապահովմանը ցուցաբերած աջակցության համար» և նշել, որ հաշվի առնելով անվտանգության բազմաթիվ մարտահրավերները, կենսականորեն կարևոր է, որ երկու երկրների քաղաքական ղեկավարությունը գործադրի բոլոր ջանքերը խաղաղությունը և տնտեսական զարգացումը պահպանելու համար։

Հանդիպմանը քննարկվել են էներգետիկայի ոլորտում սերտ համագործակցությունը և Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ իրականացվող տրանսպորտային ու էներգետիկ նախագծերը։ Մասնավորապես, կարևորվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը առանցքային  դեր է խաղում տարածաշրջանային կապի ապահովման գործում։ Բիձինա Իվանիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը շարունակում է բաց մնալ ադրբեջանական ներդրումների համար, որոնք վերջին տարիներին ակտիվ աճ են գրանցում։

Ալիևը շնորհակալություն հայտնել Բիձինա Իվանիշվիլիին ջերմ ընդունելության համար: Ադրբեջանի նախագահը նշել է, որ Վրաստանը ամենագրավիչ, կայուն և հետաքրքիր ներդրումային ուղղություններից մեկն է: Նա նաև ընդգծել է երկկողմ նախագծերը, էներգետիկ միջանցքի կարևորությունը և Վրաստանի ակտիվ մասնակցությունը ադրբեջանական բնական ռեսուրսների արտահանման գործում:

Ալիևը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար:

Իլհամ Ալիևի պետական  այցը Վրաստան ավարտվել է։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի